Բլոգ

Հայաստանի «արևով համեմված» խոհանոցը

Հայաստանի համեղ ու հյուրընկալ խոհանոցի մասին գիտեն նրանք, որոնք թեկուզ մեկ անգամ եղել են Հայաստանում, իսկ ովքեր էլ չեն եղել՝ հաստատ լսած կլինեն: Ես քեզ, իմ սիրելի ընթերցող, պատմելու եմ այն մասին, որ մեր խոհանոցը համեղ լինելուց բացի՝ նաև գեղեցիկ է: Եվ առհասարակ՝ Հայաստանի, հատկապես աշնանային խոհանոցը, համեմված է թեյի մի քանի գդալ արևով: Եթե […]

Կարդալ ավելին

Ոչ ավանդական ֆոտոպատմություն՝ ավանդազրույցի մասին. իսկ դու հավատո՞ւմ ես

Հայ սիրահարները կաթոլիկ եկեղեցուն պատկանող Սբ. Վալենտնի տոնը չնայած չեն  անտեսում, սակայն հայ առաքելական եկեղեցին ունի Սբ. Սարգսի շարժական տոնը՝ զորավար, ով համարվում է երիտասարդների և սիրահար զույգերի բարեխոս սուրբ:  Չնայած այս տոնն ունի բազմաթիվ սովորույթներ, բայց դրանցից ամենահայտնին «աղի բլիթ»-ն է: Ավանդազրույցի համաձայն՝ չամուսնացած երիտասարդները քնելուց առաջ ուտում են երջանիկ ամուսնություն ունեցող կնոջ ձեռքով […]

Կարդալ ավելին

Վարդագույն քաղաքի Վարդանը

Մեր փոփոխվող աշխարհի, փոփոխվող քաղաքի, փոփոխվող փողոցների ու խանութների, հեղափոխությունների ու մարդկային հարաբերությունների խաչմերուկում արդեն տասնհինգ տարի է ինչ Նալբանդյան – Սայաթ-Նովա խաչմերուկում անփոփոխ են միայն ծաղիկներ վաճառող Վարդանն ու իր ժպիտը: Եվ անկախ իր անցած տատասկոտ ուղուց, դժվար փորձություններից ու հարազատ եղբոր կորստից, նա մնաց բարի, աշխատասեր, սիրառատ, ժպիտ ու բարություն պարգևող մեր քաղաքի […]

Կարդալ ավելին

«Արմենիա»-ի փոքրիկները

Հունիսի 1 – այս ամսաթիվը երեխաների համար նշանավոր է ոչ միայն տարվա սիրելի եղանակի գալուստով, այլ նաև նրանց իրավունքների պաշտպանության միջազգային օրը լինելով։ Երեխաներին մոլեռանդ սիրով սիրող հայերս այս օրը յուրահատուկ խանդավառությամբ ենք նշում։ Հունիսի 1-ին հանրապետության բոլոր փողոցներն ու այգիները լի են բազմաթիվ մանուկներով։ Նրանց համար կազմակերպվում են մշակութային միջոցառումներ, խաղեր, համերգներ։ Քաղաքամայր Երևանը […]

Կարդալ ավելին

10 կետ․ Ի՞նչ պետք է անել Վորոնեժում

Մոռանում ենք Իսպանիայի կրքոտ ֆլամենկոն ու վառ գիշերային կյանքը, արևոտ լողափերի ու տաք ծովերի երկրները: Եգիպտոսը, որտեղ գտնվում է աշխարհի յոթ հրաշալիքներից միակ պահպանված Քեոփսի բուրգը։ Չեխիան՝ ողջ աշխարհում հայտնի գարեջրերով ու գնում ենք Վորոնեժ: Կփորձեմ 10 կետով ներկայացնել իմ վորոնեժյան արկածները Մասնակցեցի Վորոնեժի միջազգային օդանավակայանի ամենամյա բաց դռներին։Մեծ տոնակատարություն, որն ուղորդվում է տարատեսակ միջոցառոմներով։ […]

Կարդալ ավելին

«Նա ևս իր ուղեբեռը վստահում է մեզ…»

Տարվա գրեթե բոլոր օրերին մենք ենք, որ ապահովում ենք Ամանորի քո հրաշքը՝ հրաշք, երբ հաշված ժամերը, ապահով թռիչքն ու ջերմ միջավայրը ջնջում են աշխարհագրական եղած սահմանները: Իսկ այս ֆոտոպատմությունն Ամանորի քո հրաշքն է՝ մեզ հետ: Հետո ի՞նչ, որ նա ամենահայտնի Պապիկն է. հերթը բալորի համար է: «Ձյունանուշի թափուր հաստիքի համար կարող եք Ձեր CV–ն ուղարկել […]

Կարդալ ավելին

  ԸՆԴՈՒՆՎԵՑ  ԲԺՇԿԱԿԱՆ,  ԴԱՐՁԱՎ …ՕԴԱՉՈՒ

                              ԸՆԴՈՒՆՎԵՑ  ԲԺՇԿԱԿԱՆ,  ԴԱՐՁԱՎ …ՕԴԱՉՈՒ    …Ապրում էր Երևանում մի համերաշխ ընտանիք։ Ընտանիքի հայրը՝ Թադևոս Եսայանը և նրա կինը,  Հայաստանում ճանաչված բժիշկներ էին։ Նրանք ջանք չէին խնայում իրենց որդուն՝ Ռուբենին, նույնպես դարձնել Հիպոկրատի գործի նվիրյալ։ Տանը խոսակցության  թեման բժշկությունն էր, բժշկագիտության վերջին նվաճումները։ Ծնողները համոզված էին, որ իրենց զավակը ևս ընտրելու է բժշկի շնորհակալ մասնագիտությունը։ […]

Կարդալ ավելին

   ՓՈՐՁԱՐԿՈՂ  ՀԵՐՈՍ  ՕԴԱՉՈՒՆ

                                ՓՈՐՁԱՐԿՈՂ  ՀԵՐՈՍ  ՕԴԱՉՈՒՆ  Լենինի շքանշանի կրկնակի , Հոկտեմբերյան հեղափոխության, Ժողովուրդների բարեկամության, «Պատվո նշան» շքանշանների ասպետ, ԽՍՀՄ վաստակավոր փորձարկող օդաչու և վերջապես՝ Խորհրդային Միության հերոս։ Այս ամենը մեկ մարդու մասին է։ Եվ այդ մարդը մեր հայրենակից Գուրգեն Ռուբենի Կարապետյանն  է։    Գուրգեն Կարապետյանը ծնվել  1936 թվականի դեկտեմբերի 9-ին Սվերդլովսկում( ներկայումս՝  Եկատերինբուրգ)։ Դեռևս տասներորդ դասարանում սովորելիս ՊՕ-2 […]

Կարդալ ավելին

Հայաստանի մրգերը

Հայաստանի մրգերը Հայաստանը հայտնի է որպես արևային երկիր՝ մրգերի մեծ տեսականիով։ Բերքը հավաքելու համար գյուղացիները մեծ ջանքեր են գործադրում՝ իրենց հոգին ներդնելով հողագործության մեջ։ Գուցե այդ է պատճառը, որ հայկական մրգերը, բանջարեղենը և կանաչին այդքան եզակի համային որակներ ունեն։ Մենք ցանկանում ենք ձեզ ներկայացնել հայկական մրգերը, որոնք պետք է անպայման փորձել Հայաստան այցելելիս։ Հայաստանում ամեն […]

Կարդալ ավելին

ԺԱՄԱՆԱԿԻ ՊԱՀԱՊԱՆՆԵՐԸ

ԺԱՄԱՆԱԿԻ ՊԱՀԱՊԱՆՆԵՐԸ Հրապարակում բոլոր ժամադրությունների համար փարոս դարձած ժամացույցը արդեն 77 տարի է, ինչ անխափան աշխատում է: Ովքե՞ր են կանգնած ժամացույցի անսխալականության հետևում, ովքե՞ր են մեզ համար միշտ ապահովում ճիշտ ժամանակն ու ավետում ամենակարևոր իրադարձությունների սկիզբը: Մենք որոշեցինք մտնել «ժամանակի մեջ» ու տեսնել ժամացույցի հակառակ կողմը:   Վարպետ Գեղամը Մկրտչյան Գեղամ Սուրենի, այսպես ներկայացավ մեր […]

Կարդալ ավելին

Եռակի տոն Սարդարապատում

Եռակի տոն Սարդարապատում «Սարդարապատ» Հայաստանի ազգագրական թանգարանը եռանդով լի պատրաստվում է տոնակատարության: Մայիս ամսին այստեղ կնշվեն մի քանի կարևոր տարեդարձեր՝ Հայաստանի առաջին հանրապետության և Մայիսյան հերոսական  ճակատամարտի 100-ամյակը, Սարդարապատի հերոսական մարտի հուշահամալիրի  50-ամյակը, ինչպես նաև հայկական ազգագրության և ազատագրական պայքարի պատմության թանգարանի հիմնադրման 40-ամյակը: «Սարդարապատ» հուշահամալիրը ճարտարապետական և քանդակագործական համալիր է, որը կառուցվել է Սարդարապատի […]

Կարդալ ավելին

Բացառիկ ճարտարապետության և շքեղ խոհանոցի ծննդավայր Լիոն

Կան  քաղաքներ, որոնց հետ հիշողություններ են կապված և որտեղ միշտ ցանկանում ես վերադառնալ: Գուցե դա այն քաղաքն է, որտեղ բնակվում են ծնողներդ, կամ հանդիպել ես առաջին սիրուդ, միգուցե հենց այնտեղ ես սկսել հասկանալ ինքդ քեզ: Զարմացնող և սիրահարեցնող քաղաք է Լիոնը: Ռոն և Սոն գետերի համբույրից ծնված այս քաղաքում միշտ ակտիվ է մշակութային և ակումբային […]

Կարդալ ավելին