Անվճար ուղեբեռի անցկացման չափը
Անվճար անցկացվող ուղեբեռի չափը կախված է ծառայության դասից, ուղղությունից և նշված է Ձեր տոմսի վրա:
Ամբողջ ուղեբեռը, որը տեղափոխում է ուղևորը, գումարած ձեռքի ուղեբեռը, համաձայն անվտանգության պայմանների, պետք է ներկայացվի չվերթի գրանցման ժամանակ:
Մենք խորհուրդ չենք տալիս հանձնվող ուղեբեռում պահել գումար, թանկարժեք զարդեր, արժեքավոր թղթեր, նոթբուքներ և նեթբուքներ, փաստաթղթեր` այդ թվում անձնագրեր:
Վերը նշվածները տեղափոխվում են ձեռքի ուղեբեռում:
Ուղևորի ուղեբեռը, որը ավիաընկերությունը պարտավորվում է տեղափոխել իր հսկողության տակ, մակնշվում է ուղեբեռի պիտակով և տեղափոխվում է օդանավի ուղեբեռի խցիկում:
Գրանցվող ուղեբեռ
Գրանցվող ուղեբեռի երկարության, լայնության և բարձրության գումարը չպետք է գերազանցի 203 սմ-ը`մինչև 2 տարեկան երեխաների դեպքում՝ 115 սմ:
Մենք խորհուրդ ենք տալիս Ձեզ յուրաքանյուր ուղեբեռի վրա փակցնել անհատական պիտակ, որտեղ լատինատառ նշված կլինի Ձեր անուն ազգանունը և հեռախոսահամարը:
Խորհուրդ է տրվում պահել ուղեբեռի պիտակները մինչև օդանավակայանում այն ստանալը: ՈՒղեբեռի պիտակները անհրաժեշտ են ուղեբեռի չստանալու կամ կորցնելու դեպքում: Անվճար ուղեբեռի չափը հիմնված է քաշի բանաձևի վրա:
Ուղեբեռի գրանցման չափորոշիչներ
Ուղղություն | Ուղևորների կատեգորիա | Էկոնոմ դաս | Բիզնես դաս |
---|---|---|---|
Ռուսաստան, Վրաստան | Մեծահասակներ և 2 տարեկանից բարձր երեխաներ | 23 կգ | “С” – 2 x 32 կգ “D” – 32 կգ |
Մինչև 2 տարեկան երեխաներ (առանց նստատեղի) | 10 կգ | 10 կգ | |
Թել-Ավիվ | Մեծահասակներ և 2 տարեկանից բարձր երեխաներ | 1 հատ 23 կգ | “С” – 2 x 32 կգ “D” – 32 կգ |
Մինչև 2 տարեկան երեխաներ (առանց նստատեղի) | 10 կգ | 10 կգ | |
Բեյրութ | Մեծահասակներ և 2 տարեկանից բարձր երեխաներ | 1 հատ 30 կգ | “С” – 2 x 32 կգ “D” – 32 կգ |
Մինչև 2 տարեկան երեխաներ (առանց նստատեղի) | 10 կգ | 10 կգ | |
Լիոն | Մեծահասակներ և 2 տարեկանից բարձր երեխաներ | 1 հատ 23 կգ | “С” – 2 x 32 կգ “D” – 32 կգ |
Մինչև 2 տարեկան երեխաներ (առանց նստատեղի) | 10 կգ | 10 կգ |
Ձեռքի ուղեբեռ
Ձեռքի ուղեբեռի չափսերը չպետք է գերազանցեն 55х40х20 սմ-ը
Ուղղությունը | ՈՒղևորների դասը | Էկոնոմ դաս | Բիզնես դաս |
---|---|---|---|
Ռուսաստան, Վրաստան | Մեծահասակներ և 2 տարեկանից բարձր երեխաներ | 8 կգ | 12 կգ |
Մինչև 2 տարեկան նորածիններ (առանց նստատեղի) | 0 կգ | 0 կգ | |
Թել-Ավիվ, Լիոն, Բեյրութ | Մեծահասակներ և 2 տարեկանից բարձր երեխաներ | 8 կգ | 12 կգ |
Մինչև 2 տարեկան նորածիններ (առանց նստատեղի) | 0 կգ | 12 կգ | |
Բոլոր ուղղությունները | Մինչև 2 տարեկան նորածիններ (առանց նստատեղի) | 10 կգ-ը չգերազանցող մեկ օրորոց կամ մեկ մանկական սայլակ | 10 կգ-ը չգերազանցող մեկ օրորոց կամ մեկ մանկական սայլակ |
Անվճար տեղափոխվող առարկաներ
- հովանոց
- ձեռնափայտ
- ծաղկեփունջ
- թռիչքի ընթացքում ընթերցելու համար տպագիր ստեղծագործություններ
- կանացի պայուսակ/ տղամարդու պորտֆել
- նոութբուք, ֆոտոխցիկ, տեսախցիկ
- մանկական սնունդ թռիչքի ընթացքում երեխային կերակրելու համար
- բջջային հեռախոս
- հենակներ
- «Duty Free»-ից գնված ապրանքներով տոպրակ:
- Մեկ զույգ դահուկներ կամ մեկ սնոուբորդ, որոնք չեն մտնում սահմանված անվճար ուղեբեռի մեջ
Նշված ապրանքները չեն ձևակերպվում և չեն մակնշվում
Ձեռքի ուղեբեռի սահմանափակումները
Օդանավակայաններում գոյություն ունեն սահմանափակումներ ձեռքի ուղեբեռում հեղուկներ տեղափոխելու դեպքում:
Տվյալ սահմանափակումը տարածվում է ջրի, օծանելիքների, սպրեյների, լոսյոնների, գել երի` գումարած մազերի և լոգանքի գելերի վրա:
Թույլատրվում է Ձեզ հետ օդանավ տեղափոխել նշված ապրանքներից շատ քիչ քանակությամբ, եթե դրանք փաթեթավորված են և չեն գերազանցում 100 մլգ-ը:
Տվյալ տարողունակությունները պետք է տեղադրված լինեն թափանցիկ, պլաստիկ փաթեթում:
Դուք Ձեր ձեռքի ուղեբեռում կարող եք ունենալ միայն մեկ այդպիսի փաթեթ:
Առարկաներ և նյութեր, որոնք արգելված է տեղափոխել օդանավով
Անվտանգության միջազգային կանոնների նկատառումներից ելնելով` ուղեբեռում չի թուլյատրվում անցկացնել հետևյալ առարկաներն ու նյութերը`
- ներկառուցված ազդանշանով պորտֆելներ և քեյսեր
- պայթուցիկ, հրավառ և շուտ բռնկվող նյութեր, ազդանշանային հրթիռներ
- ճնշման տակ գտնվող տարատեսակ նյութեր`ինքնապաշտպանության համար նախատեսված սփրեյներ, տուրիստական գազի բալոններ,աէրոզոլներ
- հրավտանգ նյութեր պարունակող առարկաներ, օրինակ կրակայրիչ լիցքավորման համար նախատեսված հեղուկներ, ներկ, լաք, մաքրող միջոցներ
- թեթև բռնկվող նյութեր, օրինակ լուցկի
- նյութեր, որոնք ջրի հետ շփման արդյունքում արտազատում են դյուրավառ գազ
- հակաօքսիդանտներ, օրինակ սպիտակեցնող փոշիներ, ջրածնի երկօքսիդ
- թունավոր նյութեր, օրինակ սնդիկ
- ռադիոակտիվ նյութեր և առարկաներ
- կոռոզիոն նյութեր, քիմիական թթուներ և հիմքեր, մարտկոցներ
- հեղուկ տարրեր
- նյութեր, որոնք օժտված են հզոր մագնիսական հատկությամբ
- ցանկացած սարք, որը պարունակում է վառելիքի անգամ աննշան չափաբաժին:
Գերնորմատիվ ուղեբեռի վճարում (մեկ հատվածի համար)
Ուղղություն | Յուրաքանչյուր հավելյալ տեղ | 1 տեղ ուղեբեռի քաշի գերազանցումը 23 կգ – 32 կգ | Ուղեբեռի մեկ տեղի չափսի գերազանցումը մինչև 203 սմ ՝ 3 չափումների հանրագումարով |
---|---|---|---|
Եվրոպա | 65 EUR | 40 EUR | 30 EUR |
Ռուսաստան, Վրաստան | 80 EUR | 55 EUR | 30 EUR |
Իսրայել, Լիբանան | 65 USD | 40 USD | 25 USD |
* Իրանի համար (Թեհրան) յուրաքանչյուր լրացուցիչ կգ արժե 7 ԱՄՆ դոլար։
Նշում:
Գերնորմատիվ ուղեբեռի վճարման հաշվարկման օրինակ՝
Ուղևորը գրանցում է 30 կգ քաշով մեկ լրացուցիչ ուղեբեռի տեղ Վորոնեժ – Երեւան ուղղությամբ. հավելավճարի գումարը կկազմի (80 + 55) EUR = 135 EUR