Տեղեկություն

Էկոնոմ Դասի ավիատոմսերի վերադարձը

Ավիատոմսերի վերադարձն իրականացվում է ավիատոմսի սակագնի կանոնների հիման վրա:

Ուղևորները, որոնք ձեռք են բերել բիզնես դասի տոմս, կարող են դիմել ավիատոմսի վերադարձի համար ինչպես մեկնելուց առաջ, այնպես էլ մեկնելուց հետո: Վերադարձ կատարելուց առաջ պետք է հաշվի առնել սակագների միքսը։ Վերադարձը այդ պարագայում կատարվում է ցածր սակագնի կանոններով։

Վերադարձ հնարավոր է կատարել  «Ճկուն»  և ավելի բարձր սակագնի ավիատոմսերը:

Էկոնոմ դասի բոլոր ավիատոմսերի վերադարձը իրականացվում է պահումով։ 
Տուգանքի չափը կախված է հայտի ներկայացման ժամանակից։ Թռիչքից առաջ պահվում է 100 EUR-ին համարժեք տուգանք, իսկ թռիչքից հետո՝ թռիչքին չներկայանալու դեպքում, լրացուցիչ պահվում է 50 EUR-ին համարժեք տուգանք:

Պրեմիում-էկոնոմ կարգի տոմսերի վերադարձի դեպքում, մեկնելուց առաջ՝ 75 EUR-ի չափով տուգանք, թռիչքից հետո՝ 100 EUR-ին համարժեք և չվերթի չներկայանալու տուգանք (50 EUR):

Ավիատոմսի վերադարձի հայտ ներկայացնելուց  անհրաժեշտ է հաշվի առնել մի քանի գործոն:

  1. Եթե տոմսը ձեռք է բերվել միջնորդի կողմից, ապա այդ դեպքում անհրաժեշտ է դիմել գործակալին ։ 
  2. Եթե տոմսը ձեռք է բերվել ավիաընկերության պաշտոնական էջում, ապա հարցումը պետք է թողնել ավիաընկերության կայքում «Իմ ամրագրումները» բաժնում
  3. Եթե ավիատոմսը ձեռք է բերվել ավիաընկերության գրասենյակում, ապա անհրաժեշտ է կապ հաստատել վաճառքի բաժնի աշխատակիցների հետ:
  4. Եթե ավիատոմսի գնումն իրականացվել է քարտով, վերադարձի գումարը կփոխանցվի նույն քարտին 3-30 աշխատանքային օրվա ընթացքում:
  5. Եթե ավիատոմսի գնումն իրականացվել է կանխիկ եղանակով, ապա վերադարձի գումարը նույնպես կիրականացվի կանխիկ եղանակով: