Բլոգ

Հայաստանի «արևով համեմված» խոհանոցը

Հայաստանի համեղ ու հյուրընկալ խոհանոցի մասին գիտեն նրանք, որոնք թեկուզ մեկ անգամ եղել են Հայաստանում, իսկ ովքեր էլ չեն եղել՝ հաստատ լսած կլինեն: Ես քեզ, իմ սիրելի ընթերցող, պատմելու եմ այն մասին, որ մեր խոհանոցը համեղ լինելուց բացի՝ նաև գեղեցիկ է: Եվ առհասարակ՝ Հայաստանի, հատկապես աշնանային խոհանոցը, համեմված է թեյի մի քանի գդալ արևով: Եթե […]

Կարդալ ավելին

«Ջրոցի». ամռան ամենազվարճալի տոնի թաց հետքերով

«Վարդավառ», «Վարդեվառ», «Վարդևորվ», «Ջրոցի». թեժ ամռան ամենազով տոնը ժողովրդի մեջ տարածված է այս անուններով: Նպատակը մեկն է՝ զովանալ, ցանկությունը՝ զվարճանալ, բովանդակությունը՝ մաքրագործել ու մաքրագործվել, իսկ նշելու կարգը՝ հեշտ, ծիծաղելի և պարզ: Մինչ միասին կանցնենք «վարպետաց դաս» այս տոնի լիարժեք մասնիկը դառնալու համար, նախ ծանոթանանք պատմական փոքրիկ ակնարկի, որը մեզ կօգնի էլ ավելի խորն ընկալել տոնի […]

Կարդալ ավելին

Սևանագույն առավոտ

Ամառային մեղմ, արևադարձային, շոյող հովիկը սահեց մթության մեջ լուռ ծվարած Սևանի խորը ջրերի վրայով, դարձավ սառը, սթափեցնող համբույր և դիպավ ձկնորսի նոր արթնացած դեմքին։ Քունը աչքերից միանգամից փախավ։ Ձկնորսը արձակեց ափին թիկն տված նավակը, ցանցն ու ուռկանը գցեց նավակի մեջ ու ինքն էլ տեղավորվելով՝ մխրճվեց Սևանի մթության մեջ։ Առավոտ կանուխ ջրի ճողոփյունից արթնացավ ճայն ու […]

Կարդալ ավելին

Ոչ ավանդական ֆոտոպատմություն՝ ավանդազրույցի մասին. իսկ դու հավատո՞ւմ ես

Հայ սիրահարները կաթոլիկ եկեղեցուն պատկանող Սբ. Վալենտնի տոնը չնայած չեն  անտեսում, սակայն հայ առաքելական եկեղեցին ունի Սբ. Սարգսի շարժական տոնը՝ զորավար, ով համարվում է երիտասարդների և սիրահար զույգերի բարեխոս սուրբ:  Չնայած այս տոնն ունի բազմաթիվ սովորույթներ, բայց դրանցից ամենահայտնին «աղի բլիթ»-ն է: Ավանդազրույցի համաձայն՝ չամուսնացած երիտասարդները քնելուց առաջ ուտում են երջանիկ ամուսնություն ունեցող կնոջ ձեռքով […]

Կարդալ ավելին

Վարդագույն քաղաքի Վարդանը

Մեր փոփոխվող աշխարհի, փոփոխվող քաղաքի, փոփոխվող փողոցների ու խանութների, հեղափոխությունների ու մարդկային հարաբերությունների խաչմերուկում արդեն տասնհինգ տարի է ինչ Նալբանդյան – Սայաթ-Նովա խաչմերուկում անփոփոխ են միայն ծաղիկներ վաճառող Վարդանն ու իր ժպիտը: Եվ անկախ իր անցած տատասկոտ ուղուց, դժվար փորձություններից ու հարազատ եղբոր կորստից, նա մնաց բարի, աշխատասեր, սիրառատ, ժպիտ ու բարություն պարգևող մեր քաղաքի […]

Կարդալ ավելին

«Արմենիա»-ի փոքրիկները

Հունիսի 1 – այս ամսաթիվը երեխաների համար նշանավոր է ոչ միայն տարվա սիրելի եղանակի գալուստով, այլ նաև նրանց իրավունքների պաշտպանության միջազգային օրը լինելով։ Երեխաներին մոլեռանդ սիրով սիրող հայերս այս օրը յուրահատուկ խանդավառությամբ ենք նշում։ Հունիսի 1-ին հանրապետության բոլոր փողոցներն ու այգիները լի են բազմաթիվ մանուկներով։ Նրանց համար կազմակերպվում են մշակութային միջոցառումներ, խաղեր, համերգներ։ Քաղաքամայր Երևանը […]

Կարդալ ավելին

Քո ձմեռային հանգիստը Հայաստանում

Չկա այնպիսի մեկը,  ով չսիրի ճանապարհորդել։ Մեզնից շատերը  սիրում են ուսումնասիրել և բացահայտել  նոր քաղաքներ, երկրներ, բարձրանալ ամենաբարձր  լեռները և իջնել վտագավոր գետերի երկայնքով, իսկ ոմանք էլ սիրում են  նստել կրակի մոտ, մարդկանց հետ զրուցել կամ նկարվել պատմամշակութային արժեք ունեցող կոթողների մոտ։ Մենք բոլորս տարբեր ենք մեր նախասիրություններում, սակայն մի բանն է ընդհանրական, բոլորս սիրում […]

Կարդալ ավելին

10 կետ․ Ի՞նչ պետք է անել Վորոնեժում

Մոռանում ենք Իսպանիայի կրքոտ ֆլամենկոն ու վառ գիշերային կյանքը, արևոտ լողափերի ու տաք ծովերի երկրները: Եգիպտոսը, որտեղ գտնվում է աշխարհի յոթ հրաշալիքներից միակ պահպանված Քեոփսի բուրգը։ Չեխիան՝ ողջ աշխարհում հայտնի գարեջրերով ու գնում ենք Վորոնեժ: Կփորձեմ 10 կետով ներկայացնել իմ վորոնեժյան արկածները Մասնակցեցի Վորոնեժի միջազգային օդանավակայանի ամենամյա բաց դռներին։Մեծ տոնակատարություն, որն ուղորդվում է տարատեսակ միջոցառոմներով։ […]

Կարդալ ավելին

«Նա ևս իր ուղեբեռը վստահում է մեզ…»

Տարվա գրեթե բոլոր օրերին մենք ենք, որ ապահովում ենք Ամանորի քո հրաշքը՝ հրաշք, երբ հաշված ժամերը, ապահով թռիչքն ու ջերմ միջավայրը ջնջում են աշխարհագրական եղած սահմանները: Իսկ այս ֆոտոպատմությունն Ամանորի քո հրաշքն է՝ մեզ հետ: Հետո ի՞նչ, որ նա ամենահայտնի Պապիկն է. հերթը բալորի համար է: «Ձյունանուշի թափուր հաստիքի համար կարող եք Ձեր CV–ն ուղարկել […]

Կարդալ ավելին

#ԱյցելիրԵրևան

Երևանն աշխարհի հնագույն քաղաքներից մեկն է, այն 29 տարի Հռոմից մեծ է: Երևանը հիմնադրվել է 782 թ.  թագավոր Արգիշտի I- ի կողմից: Քաղաքի հիմնադրման մասին վկայում է Էրեբունի ամրոցի  ​​պեղումների ընթացքում հայտնաբերված սեպագիր արձանագրությունը: Առևտրական երթուղիների խաչմերուկում գտնվելով, ամրոցը շուտով վերածվել է բազմաթիվ տաճարներով և պալատներով լի մի քաղաքի։ Էրեբունին Երևանի հարավ-արևելյան մասում գտնվող՝ Արին-բերդի […]

Կարդալ ավելին