Բլոգ

«Արմենիա»-ի փոքրիկները

Հունիսի 1 – այս ամսաթիվը երեխաների համար նշանավոր է ոչ միայն տարվա սիրելի եղանակի գալուստով, այլ նաև նրանց իրավունքների պաշտպանության միջազգային օրը լինելով։

Երեխաներին մոլեռանդ սիրով սիրող հայերս այս օրը յուրահատուկ խանդավառությամբ ենք նշում։ Հունիսի 1-ին հանրապետության բոլոր փողոցներն ու այգիները լի են բազմաթիվ մանուկներով։ Նրանց համար կազմակերպվում են մշակութային միջոցառումներ, խաղեր, համերգներ։ Քաղաքամայր Երևանը վերածվում է մի մեծ ու գունավոր խաղահրապարակի, որտեղ կարելի է երգել, պարել և նույնիսկ գունազարդել Ազատության հրապարակը։ Ողջ քաղաքը յուրահատուկ սեր ու ջերմություն է շնչում․․․․

Հասկանալու համար, թե ե՞րբ և որտե՞ղ այս օրն առաջին անգամ վերածվեց տոնի, կատարեմ փոքրի պատմական ակնարկ․ նախորդ դարի սկզբին Սան Ֆրանցիսկոյում Չինաստանի գլխավոր հյուպատոսը հունիսի 1-ին հավաքել է ծնողներին ու հարազատներին կորցրած երեխաներին ու նրանց համար տոն կազմակերպել։

Նույն օրը Ժնևում տեղի է ունեցել կոնֆերանս՝ հասարակության ամենախոցելի խմբի՝ երեխաների հիմնահարցերի վերաբերյալ։ Այս երկու իրադարձությունների շնորհիվ ծնվել է գաղափար՝ ստեղծել երեխաներին նվիրված փառատոն։ Այսօր Երկիր մոլորակի բազմաթիվ երկրներում հունիսի 1-ը նշվում է որպես Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օր։

2018-2019 թվականներին «Արմենիա» ավիաընկերության աշխատակիցների ընտանիքներում 5 տղա և 2 աղջիկ ծնվեցին։ Շնորհավորում ենք նրանց է աշխարհի բոլոր փոքրիներին միջազգային տոնի առթիվ՝ մաղթելով անհոգ ու գունազարդ մանկություն․․․

Հեղինակ՝ Նելլի Կոստանդյան

Լուսանկարիչ՝ Վաղինակ Ղազարյան