Տոմսը գնելուց հետո անհրաժեշտ է դիմել Ավիաընկերություն և ստանալ հաստատում։
Հայտը կարող եք ուղարկել reservation@armeniafly.com էլ․ հասցեին։
«Արմենիա» ավիաընկերությունը կազմակերպում է ընտանի կենդանիների տեղափոխումը միայն հետևյալ պայմաններով`
- «Արմենիա» ավիաընկերության օդանավերով կարող եք տեղափոխել միայն շուն ու կատու,
- կենդանին պետք է առողջ լինի,
- շան և կատվի ձագերին հնարավոր է տեղափոխել՝ 4 ամսականից սկսած,
- կենդանուն տեղափոխելիս պետք է ունենալ բոլոր անհրաժետ փաստաթղթերը և դրանց պատճենները՝ կենդանու միջազգային անձնագիրը (բոլոր անհրաժե՛տ պատվաստումներով), անասնաբույժի կողմից տրված տեղեկանք և այլն,
- թռիչքի ընթացքում կենդանին պետք է գտնվի հատուկ վանդակում կամ կենդանիների համար նախատեսված փափուկ պայուսակում (ուղևորների սրահում)։
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ․ Ավիաընկերությունը չի իրականացնում հղի կենդանիների տեղափոխում:
Ընտանի կենդանիների տեղափոխում ուղևորների սրահում
Ուղևորների սրահում կենդանուն հնարավոր է տեղափոխել, եթե՝
- ընտանի կենդանու քաշը վանդակի կամ տեղափոխման համար նախատեսված հատուկ պայուսակի հետ միասին չի գերազանցում 5 կգ,
- վանդակի կամ պայուսակի չափսերը չեն գերազանցում 55x40x20 սմ,
- «ուղեկցող շուն» կարգավիճակ (փաստաթղթով հաստատված) ունեցող կենդանուն՝ անկախ նրա քաշից։
ԿԱՐԵՎՈՐ Է՝ Ավիաընկերությունն ընտանի կենդանիներին չի տեղափոխում բիզնես դասի ուղևորների սրահում և տեղափոխման համար վանդակներ չի տրամադրում:
Ընտանի կենդանիների տեղափոխումն ուղեբեռի համար նախատեսված սրահում
5 կգ-ից ավել քաշ ունեցող ընտանի կենդանիներին հնարավոր է տեղափոխել միայն ուղեբեռի համար նախատեսված սրահում։
Ի՞նչ պետք է իմանալ վանդակի մասին։ Այն պետք է լինի՝
- ամուր պլաստիկից և մետաղյա դռնով,
- մաքուր և երեք կողմից օդափոխվող,
- բավականաչափ հարմար, որպեսզի ընտանի կենդանին կարողանա ազատ տեղավորվել այնտեղ,
- հատակը պետք է ծածկված լինի հեղուկը կլանող շերտով:6 կգ-ը գերազանցող ընտանի կենդանիները տեղափոխվում են ուղեբեռի համար նախատեսված սրահում:
Ամրագրման ժամանակ Դուք պետք է հայտնեք վանդակի չափսը, ինչպես նաև վանդակի և ընտանի կենդանու քաշը:
ԿԱՐԵՎՈՐ Է՝ Ավիաընկերությունը պետք է հաստատի կենդանու տեղափոխումը:
Վանդակի համար նախատեսված պահանջներ
Վանդակը պետք է լինի`
- ամուր պլաստիկից և մետաղյա դռնով;
- մաքուր և երեք կողմից օդափոխվող;
- բավականաչափ հարմար, որպեսզի ընտանի կենդանին կարողանա ազատ տեղավորվել այնտեղ;
- հատակը պետք է ծածկված լինի հեղուկը կլանող շերտով:
Անհրաժեշտ փաստաթղթերի կրկնօրինակները պետք է ամրացված լինեն վանդակին:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ «Արմենիա» ավիաընկերությունը կարող է մերժել ընտանի կենդանու տեղափոխումն այն դեպքում, եթե վերը նշված պայմաննները չեն պահպանվել:
Օդանավի սրահում կամ ուղեբեռի բաժնում ընտանի կենդանու տեղափոխման համար սահմանված վճարը
Ընտանի կենդանիների տեղափոխումը ներառված չէ անվճար ուղեբեռի մեջ: Արժեքը կախված է կենդանու քաշից և ընտրված ուղղությունից։
Կենդանու քաշը վանդակի հետ միասին՝
- մինչև 5 կգ՝ 120 Եվրո
- 5 կգ-ից մինչև 24 կգ՝ 190Եվրո
- 24 կգ-ից մինչև 45 կգ՝ 230 Եվրո
ՈՒղեկցող շներ
ՈՒղեկցող շները ուղեկցում են սահմանափակ կարողություններով ուղևորներին:
Տոմս ամրագրելիս ուղևորը պետք է տեղեկություն տրամադրի այդ ընտանի կենդանու մասին:
ՈՒղևորը պետք է ներկայացնի փաստաթուղթ, որը հաստատում է «ուղեկցող շան» կարգավիճակը:
Այդ տեսակ շների տեղափոխումն իրականացվում է անվճար: