Նորություններ

Հատուկ չվերթեր հունիսի 10-ին

Հարգելի ուղևորնե՜ր,
Հունիսի 10-ին «Արմենիա» ավիաընկերությունը կիրականացնի հատուկ չվերթեր՝

  • Երևան-Միներալնիյե Վոդի-Երևան,
  • Երևան-Կրասնոդար-Երևան ուղղություններով։

Երևան-Միներալնիյե Վոդի չվերթին կարող են մասնակցել ՌԴ քաղաքացիները, ՌԴ-ում կեցության իրավունք ունեցող քաղաքացիները, ինչպես նաև այն ՀՀ քաղաքացիները, ում մերձավոր ազգականները(կին, ամուսին, երեխաներ) հանդիսանում են ՌԴ քաղաքացի և գտնվում են ՌԴ-ում։
Հարկ ենք համարում նշել, որ ՌԴ-ում գործում է տեղաշարժման ներքին սահմանափակում և այս չվերթը հնարավոր է միայն այն քաղաքացիների համար, ովքեր բնակվում են Ստավրոպոլի երկրամասում, Կարաչա-Չերքեզի հանրապետությունում, Կաբարդինո-Բալկանյան Հանրապետությունում, Հյուսիսային Օսեթիայի Հանրապետությունում, Ինգուշեթիայի Հանրապետությունում, Չեչենական Հանրապետությունում, Դաղստանի Հանրապետությունում, Կալմանիայի Հանրապետությունում և Կրասնոդարի երկրամասում:
Ավիատոմսեր կարող եք ձեռք բերել ավիաընկերության գրասենյակից՝  Վ. Սարգսյան 10, «Պիացցա Գռանդե» բիզնես կենտրոն:

Չվերթին մասնակցելու համար անհրաժեշտ է դիմել Հայաստանում Ռուսաստանի Դաշտության դեսպանատուն, կամ հերթագրվել https://www.gosuslugi.ru/ կայքի միջոցով։

Միներալնիյե Վոդի-Երևան չվերթին կարող են մասնակցել ՀՀ քաղաքացիները, ինչպես նաև այն ՌԴ քաղաքացիները, ում մերձավոր ազգականները(կին, ամուսին, երեխաներ) հանդիսանում են ՀՀ քաղաքացի և գտնվում են ՀՀ-ում։
Միներալնիյե Վոդի-Երևան չվերթի համար ավիատոմսեր կարող եք ձեռք բերել մեր պաշտոնական կայքից https://www.armeniafly.com/hy կամ ավիաընկերության գրասենյակից՝  Վ. Սարգսյան 10, «Պիացցա Գռանդե» բիզնես կենտրոն:

Երևան-Կրասնոդար-Երևան չվերթը չարթերային է։ Մանրամասն տեղեկությունների համար խնդրում ենք զանգահարել «Ախթամար» տուրիստական ընկերություն՝ հետևյալ հեռախոսահամարներով՝
+374 77 366 540(viber, whatsapp), +374 10 606 540։