Ավիատոմսերի վերադարձն իրականացվում է ավիատոմսի սակագնի կանոնների հիման վրա:
Ուղևորները, որոնք ձեռք են բերել բիզնես դասի տոմս, կարող են դիմել ավիատոմսի վերադարձի համար ինչպես մեկնելուց առաջ, այնպես էլ մեկնելուց հետո: Վերադարձ կատարելուց առաջ պետք է հաշվի առնել սակագների միքսը։ Վերադարձը այդ պարագայում կատարվում է ցածր սակագնի կանոններով։
Վերադարձ հնարավոր է կատարել «Ճկուն» և ավելի բարձր սակագնի ավիատոմսերը:
Էկոնոմ դասի բոլոր ավիատոմսերի վերադարձը իրականացվում է պահումով։
Տուգանքի չափը կախված է հայտի ներկայացման ժամանակից։ Թռիչքից առաջ պահվում է 100 EUR-ին համարժեք տուգանք, իսկ թռիչքից հետո՝ թռիչքին չներկայանալու դեպքում, լրացուցիչ պահվում է 50 EUR-ին համարժեք տուգանք:
Պրեմիում-էկոնոմ կարգի տոմսերի վերադարձի դեպքում, մեկնելուց առաջ՝ 75 EUR-ի չափով տուգանք, թռիչքից հետո՝ 100 EUR-ին համարժեք և չվերթի չներկայանալու տուգանք (50 EUR):
Ավիատոմսի վերադարձի հայտ ներկայացնելուց անհրաժեշտ է հաշվի առնել մի քանի գործոն:
- Եթե տոմսը ձեռք է բերվել միջնորդի կողմից, ապա այդ դեպքում անհրաժեշտ է դիմել գործակալին ։
- Եթե տոմսը ձեռք է բերվել ավիաընկերության պաշտոնական էջում, ապա հարցումը պետք է թողնել ավիաընկերության կայքում «Իմ ամրագրումները» բաժնում
- Եթե ավիատոմսը ձեռք է բերվել ավիաընկերության գրասենյակում, ապա անհրաժեշտ է կապ հաստատել վաճառքի բաժնի աշխատակիցների հետ:
- Եթե ավիատոմսի գնումն իրականացվել է քարտով, վերադարձի գումարը կփոխանցվի նույն քարտին 3-30 աշխատանքային օրվա ընթացքում:
- Եթե ավիատոմսի գնումն իրականացվել է կանխիկ եղանակով, ապա վերադարձի գումարը նույնպես կիրականացվի կանխիկ եղանակով:
Տոմսերի վերադարձ և փոխանակում
Եթե տոմսի վերադարձի կամ փոխանակման համար դիմեք մինչև տոմսի գնման օրվա ավարտը, այն կկատարվի անվճար՝ ավիաընկերության կանոնների համաձայն: Այս դեպքում, Դուք կստանաք ամբողջական գումարի վերադարձ: