Բլոգ

10 կետ․ Ի՞նչ պետք է անել Վորոնեժում

Մոռանում ենք Իսպանիայի կրքոտ ֆլամենկոն ու վառ գիշերային կյանքը, արևոտ լողափերի ու տաք ծովերի երկրները: Եգիպտոսը, որտեղ գտնվում է աշխարհի յոթ հրաշալիքներից միակ պահպանված Քեոփսի բուրգը։ Չեխիան՝ ողջ աշխարհում հայտնի գարեջրերով ու գնում ենք Վորոնեժ:

Կփորձեմ 10 կետով ներկայացնել իմ վորոնեժյան արկածները

Մասնակցեցի Վորոնեժի միջազգային օդանավակայանի ամենամյա բաց դռներին։Մեծ տոնակատարություն, որն ուղորդվում է տարատեսակ միջոցառոմներով։ Այցելուներին ողջունեցին  դրոշներով իջնող օդապարիկները, իսկ հետո սկսվեց  ավիաշոուն։ Տարատեսակ օդային հնարքներ, որոնք անտարբեր չթողեցին ոչ մի մասնակցի։ Օդանավակային հատուկ սարքավորումների շքերթ, ինքնաթիռում իրականացվող էքսկուրս, որի  հերթն այնքան երկար էր, մի պահ ինձ թվաց Մոնա Լիզայի  դիմանկարն են այնտեղ ցուցադրում։

Ժամանցը շարունակվում էր օդանավակայինի  հարակից տարածքներում ևս, handmade սեղանիկներ, հուշանվերներ, քաղցր բամբակ, ծաղրանկար ունենալու հնարավորություն և ավիաշուկա ներկայացնող ընկերությունների սեղանիկներ։

2․ Լուսանկարվեցի  կատուն Լիզյուկով փողոցից հուշարձանի մոտ։ Վորոնեժի Լիզյուկով փողոցում  ապրում է Վասիլի անունով մի կատու, ով  անընդհատ  շներից փաղչում է։ Նրա երազանքն է  վերածվել մի գազանի, ումից կվախենան բոլորը։ Այս հարցում նրան օգնում է  ագռավը։ Վասյան  գետաձիու տեսքով հայտնվում է Աֆրիկայում․․․ Ի դեպ Վորոնեժում  ամենուրեք վաճառվում են  մուլտֆիլմի հերոսների  կերպարներով հուշանվերներ։

3 Նստեցի   № 0001 բուժիչ աթոռին։ Նստելուն պես դեմքիդ ժպիտ կառաջանա, իսկ եթե հավատանք լեգենդին, ապա  աթոռը բուժում է  մարդկային ագահությունը։

4, Այցելեցի նավ-թանգարան։  Վորոնեժում հայտնվելուն պես յուրաքանչյուր մարդ, ով ձեզ կհանդիպի ճանապարհին խորհուրդ կտա այցելել այս վայրը։ Նավի ներսում կհանդիպեք ցար Պետրոսին։  Կտեսնեք ցուցադրության համար նախատեսված  773 նմուշ ներկայացված XVIII դարի նավաստիների կյանքից։ Դիմանկարներ,  մետաղադրամներ,  սեղաների պարագաներ, նույն դարաշրջանի  հագուստներ,  հիմնականում բնօրինակների պատճեներն են։ 

5․ Երգեցի ռուս բաբուլյաների հետ։ Ճանապարհորդության ամենահիշարժան  հատվածը Բոլշայա Պրիվալովկա  գյուղ այցելությունն էր։ Ռուս տատիկներ, ազգային  հագուստ, ակորդեոն, ռուսական կարկանդակներ։ Աղ ու հացին փոխարինող վարդագույն խմիչք, որն ըստ իս սիրո սպեղանի էր, որի մեկ բաժակը  ստիպեց պարել և երգել ռուսական ազգային երգեր, իսկ երկրորդը՝  դրդեց սովորեցնել հայկական երգեր և պարեր։

6. Օլդենբուրգների պալատ։ 1883 թվականից  ի վեր այս պալատը կանգուն է, իհարկե ժամանակի ընթացքում որոշակի հատվածներ կործանվել են, իսկ որոշները՝ վերականգնվել։ Պարզվում է պալատի բնակիչները Ռուսաստանի  առաջին քաղցրավենիքի  գործարանի հիմնադիրներն են եղել։ Հետաքրիրն այն էր, որ այն ժամանակի համար  վաճառքի հատուկ  գործիքներ էին կիրառում։  Կանանց համար նախատեսված  կոնֆետները նորաձևության թեմատիկ փաթեթավորում ուներ, տղամարդկանցը՝ որսի, երեխաներինը՝ մանկական, և քանի որ կոնֆետների փաթեթավորումները չէին  կրկնվում թղթերը շատ արագ հավաքածուի էր  վերածվում։

7․ Իմացա, որ ռուս արձակագիր, բնաստեղծ Իվան Բունինը ծնվել է Վորոնեժում։ Ճիշտ է  ընդամենը 2,5 տարի է այստեղ ապրել, սակայն դա չի խանգարում, որպեսզի տեղաբնակները հիշատակեն նրա անունը։ Ռուս գրողներից առաջինն է, ով արժանացել է Նոբելյան մրցանակի, սակայն ինչպես վորոնեժցիներն են ասում, վայրը  տաղանդավոր մարդկանց է ծնել, քանի որ  Վորոնեժի պատմության մեջ կան 3 Նոբելյան մրցանակակիրներ։

8.Նավարկեցի Վորոնեժ Գետում։ Ճանապարհորդության տպավորիչ  հատվածներից մեկն էլ  Վորոնեժ գետում նավարկելն էր։ Ամենուրեք ջրաշուշաներ, դրախտային գեղեցկություն, 2 ժամ նավարկութուն, անսահմանափակ դրական լիցքեր։9․ Փորձեցի տեղական գարեջուր, մեղր և երշիկ։

Օդանավակայանից իջնելուն պես, եթե հարցնես ի՞նչ  պետք է փորձել, հենց այս երեք անուները կլսեք։

10․  Գնումներ կատարեցի։ Իսկ եթե  ինձ հարցնեն, թե ինչո”ւ է պետք այցելել Վորոնեժ,  ապա առաջին  միտքը,  որ  կգա դա տեղանքի մատչելիությունն է։ Այստեղ ամեն ինչն է մատչելի՝ սնուդը, ժամանցը, ապրոսւտ։

Դե ինչ, եթե հետաքրքրեց Վորոնեժը, այցելում ես Արեմնիա ավիաընկերության  գրասենյակ։   Դեպի Վորոնեժ  շաբաթական երկու թռիչք է իրականացվում։   Ընտրում ես քեզ հարմար օր և գնում Վորոնեժ՝ քո արկածների հետևից։

Նյութը՝ Լիլիթ Խաչատուրյանի