Նորություններ

Սև ուրբաթ

«Սև ուրբաթ» կապույտ երկնքի սիրահարների համար: Այս տարի նույնպես «Արմենիա» ավիաընկերությունը միացավ  համաշխարհային տոնակատարությանը` հնարավորություն տալով թռիչքի սիրահարներին առավել մատչելի ուղևորվել ավիաընկերության կանոնավոր՝ Լիոն, Թել Ավիվ, Վորոնեժ և Միներալնիյե Վոդի ուղղություններով: 350 սպասարկված ուղևոր գլխամասային գրասենյակում, 800-ից ավելի վաճառված ավիատոմսեր՝ 50-ից 70 տոկոս զեղչով: Նախորդ տարվա համեմատ վաճառված տոմսերը 30 տոկոսով ավելի էին: 800 ուղևոր նոյեմբերի 29-ին ընտրեց և վստահեց «Արմենիա» ավիաընկերությանը: