Զգուշացումներ

ՎՃԱՐՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԹԱՐՄԱՑՈՒՄ

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Սկսած 30.03.2024թ․-ից Air Dilijans-ն այլևս չի սպասարկի “MIR” քարտերով վճարումները ինչպես առցանց մեր կայքում և հավելվածում, այնպես էլ մեր գրասենյակում: Այնուամենայնիվ, դուք դեռ կարող եք ձեռք բերել Air Dilijans-ի ավիատոմսեր ռուսաստանում գործունեություն ծավալող կայքերի և տուրիստական գործակալների միջոցով, որոնք սպասարկում են “MIR” քարտերը։

❗✅Խնդրում ենք մինչև 30.03.2024 թ. զերծ մնալ ռուսական MIR քարտերով վճարումներ կատարելուց հետագա խնդիրներից խուսափելու համար։

❗✅Չօգտագործված ավիտոմսերի վերադարձի համար դիմել refunds@armeniafly.com էլ․ հասցեին մինչև 30.03.2024, քանի որ այդ ամսաթվից հետո վերադարձների գործընթացը կպահանջի ավելի շատ ժամանակ։

Հ․Գ․ Հաշվի առնելով, որ “Visa” “Mastercard” վճարային համակարգերով թողարկված ռուսական քարտերի սպասարկումը դադարեցվել էր 2022 թ․ Ռուսաստանի դեմ կիրառված պատժամիջոցների պատճառով՝ 30․03․2024թ․-ից սկսած Air Dilijans պաշտոնական կայքէջում, հավելվածում և գրասենյակում հնարավոր չի լինի գնում կատարել ռուսական որևէ քարտի միջոցով։

Հարցերի դեպքում խնդրում ենք կապ հաստատել ավիաընկերության գրասենյակի հետ։