Uncategorized

Գաղտնիության քաղաքականություն


Կայքը պատկանում է «Էյր Դիլիջանս» ավիաընկերությանը, որը և տնօրինում է այն:
Պաշտպանելով ձեր անձնական գաղտնիությունը
Մենք կարևորում ենք Ձեր տվյալների գաղտնիությունը: «Էյր Դիլիջանս»
ավիաընկերության հաճախորդների և կայքի օգտատերերի անձնական տվյալներին
մենք վերաբերվում ենք ամենայն պատասխանատվությամբ՝ հետևելով
օրենսդրական նորմերին: Չնայած այն փաստին, որ Գաղտնիության
քաղաքականությունը պայմանագրային չէ և որևէ իրավունք չի ընձեռում,
«Էյր Դիլիջանս» ավիաընկերությունը կարևորում է Ձեր անձնական տվյալների
պաշտպանությունը:


Տվյալների գաղտնիություն
Ամրագրումներ կատարելիս Ձեր անձնական տվյալների գաղտնիությունը
պահպանելու համար «Էյր Դիլիջանս» ավիաընկերությունը տվյալները գաղտնագրում է
SSL տեխնոլոգիայով: SSL գաղտնագրային արձանագրումն, օրինակ, թույլ է տալիս
գաղտնագրել Ձեր քարտային տվյալները, երբ ամրագրումներ անելիս դրանք
մուտքագրում եք «Էյր Դիլիջանս» ավիաընկերության կայքում: Եթե ձեր դիտարկիչը
(բրաուզերը) աշխատում է SSL տեխնոլոգիայով, ամրագրումներ կատարելիս ձեր
դիտարկիչից կարող եք ընտրել «Secure Mode» տարբերակը և ձեր քարտային և մյուս
բոլոր անձնական տվյալները կգաղտնագրվեն այս տեխնոլոգիայով: Եթե Ձեր
դիտարկիչը կցված չէ SSL տեխնոլոգիային, խորհուրդ ենք տալիս թարմացնել
դիտարկիչը կամ ներբեռնել նորը, այլապես «Էյր Դիլիջանս» ավիաընկերությունը չի
կարողանա գաղտնագրել ձեր անձնական տվյալները: Այդ դեպքում «Էյր Դիլիջանս»
ավիաընկերությունը որևէ պատասխանատվություն չի կրում:


Ի՞նչ տվյալներ է հավաքագրում «Էյր Դիլիջանս» ավիաընկերությունը
Ձեր ճամփորդությունը կազմակերպելու համար ահրաժեշտ է, որ տրամադրեք Ձեր
անունը, ազգանունը, բնակության հասցեն, էլփոստի հասցեն և հեռախոսահամարը:
Այս տվյալներն օգտագործվելու են ավիափոխադրումների ծառայություններ
մատուցելու համար:


Էլփոստային ծառայություններ
«Էյր Դիլիջանս» ավիաընկերությունը կարևորում է էլեկտրոնային ծառայությունների
մատուցումը: Հենց այս ծառայությունները հաճախորդներին և կայքի օգտատերերին
հնարավորություն են տալիս արագ տեղեկություն ստանալ:
http://www.airdilijans.com/


Անվտանգության ի՞նչ միջոցառումներ է ձեռնարկում «Էյր Դիլիջանս»
ավիաընկերությունը

«Էյր Դիլիջանս» ավիաընկերությունն իր ուժերի ներածին չափով ամեն ինչ անում է ձեր
անձնական տվյալները պաշտպանելու համար: Միայն լիազորված մարդիկ կարող
են հասանելիություն ստանալ տվյալներին:


Այլ կայքերի հղումներ
«Էյր Դիլիջանս» ավիաընկերության կայքի որոշ էջերում կան հղումներ դեպի այլ
կազմակերպությունների կայքեր: Քանի որ «Էյր Դիլիջանս» ավիաընկերությունը չի
կարող պատասխանատու լինել այդ կայքերում ձեր տվյալների պաշտպանության
համար, հորդորում ենք մինչև այդ կայքից օգտվելն ուշադիր ընթերցել տվյալ կայքի
անձնական տվյալների պաշտպանության քաղաքականության մասին:


Cookie-ների օգտագործում
Երբ այցելում եք մեր կայք, մենք կարող ենք օգտագործել Cookie-ներ, որպեսզի
համակարգը հիշի Ձեր տվյալները: Cookie-ները չեն պահպանում ձեր մասին որևէ
անձնական կամ կոնֆիդենցիալ տեղեկություն: Սրանք որոշակի տվյալներ են,
որոնք պահպանվում են ձեր համակարգչի կոշտ սկավառակի վրա: Դուք կարող եք
թույլատրել կամ չեղարկել Cookie-ների գործառույթը ձեր դիտարկիչի
կարգավորումների մեջ: Հիշեք, որ Cookie-ներն անջատելով հնարավոր է որոշակի
գործառույթներ չկարողանաք իրականացնել կայքում:


Փոփոխություններ
«Էյր Դիլիջանս» ավիաընկերությունն իրավունք ունի ցանկացած ժամանակ փոխել կամ խմբագրել Գաղտնիության քաղաքականությունը՝ առանց տեղյակ պահելու: Նմանատիպ ցանկացած փոփոխություն ուժի մեջ է մտնում անմիջապես կայքում տեղադրվելուց հետո: Եթե շարունակում եք օգտվել կայքից, նշանակում է, որ համաձայն եք փոփոխություններին:


Կապ
«Էյր Դիլիջանս» ավիաընկերության Գաղտնիության քաղաքականությանն առնչվող
հարցերի, առաջարկների կամ բողոքների համար խնդրում ենք կապվել մեզ հետ
հետևյալ կոնտակտներով.
Էլ.փոստ՝ privacy@armeniafly.com
«Էյր Դիլիջանս» ավիաընկերություն
Վ. Սարգսյան 10 «Պիացա Գրանդե» բիզնես կենտրոն
Երևան 0010
Հայաստան