Նորություններ

«Արմենիա» ավիաընկերությունը միացել է VKO Connect (М2 -Closed fare) նախագծին:

«Արմենիա» ավիաընկերությունը, տարանցիկ փոխադրումների զարգացման VKO Connect ծրագրի հետ համատեղ, առաջարկում է տարանցիկ չվերթեր Երևանից դեպի Ռուսաստանի Դաշտության և արտերկրյա այլ քաղաքներ՝ Վնուկովո օդանավակայանով՝ առավել մատչելի և հասանելի սակագներով:

Հատուկ տարանցիկ սակագների շնորհիվ հնարավոր կլինի ճամփորդել Երևանից Վնուկովո օդանավակայան, այնուհետև դեպի Կալինինգրադ, Կազան, Սամարա, Սանկտ Պետերբուրգ, Բեռլին, Վորոնեժ, Տյումեն, Միլան, Ուֆա, Ռիգա, Սուրգուտ, Կրասնոյարսկ, Վիեննա, Մինսկ, և հետևյալ գործընկեր ավիափոխադրողների այլ ուղղություններով. «ՅՈւՏԻէՅՐ», «Յակուտիա», «ՌուսԼայն», «Ազիմուտ»:

Ձեռք բերելով ավիատոմսեր՝ ուղևորները ստանում են հետևյալ առավելությունները.

  • Հարմարավետ տարանցիկ չվերթուղի՝ կարճ համակցմամբ Վնուկովո օդանավակայանում,
  • Ամենօրյա չվերթերի և ուղղությունների մեծ ընտրության հնարավորություն,
  • Վերանստեցում(пересадка) հնարավոր կարճ ժամկետում՝ 15 րոպե,
  • Ուղեբեռի ձևակերպման հնարավրություն մինչև չվերթի վերջնակետը,
  • Ուղեբեռի անվտանգ փոխադրման երաշխավորում մինչև չվերթի վերջնակետը՝ չվերթերից որևէ մեկի հնարավոր ուշացման կամ չեղարկման դեպքում:

Տարանցիկ սակագներով ավիատոմսերը  հնարավոր է ձեռք բերել տրանսպորտային ապահովման պալատի կողմից հավատարմագրված ցանկացած գործակալությունից, ինչպես նաև ավիատոմսերի առցանց վաճառքով զբաղվող գործակալություններից: