Մենք ցավում ենք, որ դուք չեք կարողացել ստանալ ձեր ուղեբեռը ժամանակին: Օրական աշխարհում գրանցվում է մոտավորապես 50 միլիոն ուղեբեռ և յուրաքանչյուրին փակցվում է ուղեբեռի առանձին պիտակ: Այդ պահից սկսած՝ ավիաընկերությունը կրում է պատասխանատվություն ձեր ուղեբեռի համար: Վստահ եղեք, որ մենք կանենք ամեն հնարավորը, որպեսզի ամենակարճ ժամկետներում վերադարձնենք Ձեր ուղեբեռը:
Եթե դուք չեք գտել Ձեր ուղեբեռը, խնդրում ենք դիմել օդանավակայանի աշխատակիցներին, որոնք պատասխանատու են ուղեբեռի որոնման համար:
ՈՒղեբեռի որոնման համար մենք օգտագործում ենք “WorldTracer” միջազգային ավտոմատացված համակարգը, որը հնարավորություն է ընձեռում տեսնել ուղեբեռի գտնվելու վայրն ու հետևել տեղաշարժին ամբողջ աշխարհում: ՈՒղեբեռի կարգավիճակի մասին տեղեկություն ստանալու համար խնդրում ենք Ձեզ դիմել ավիաընկերության ներկայացուցիչներին: Եթե Ձեզ մոտ առաջացել են այլ լրացուցիչ հարցեր Ձեր ուղեբեռի տեղեկության վերաբերյալ, խնդրում ենք կապվել +374 (11) 747777 հեռախոսահամարով կամ office@armeniafly.com էլ․ փոստով։