Հայաստանի մրգերը
Հայաստանը հայտնի է որպես արևային երկիր՝ մրգերի մեծ տեսականիով։ Բերքը հավաքելու համար գյուղացիները մեծ ջանքեր են գործադրում՝ իրենց հոգին ներդնելով հողագործության մեջ։ Գուցե այդ է պատճառը, որ հայկական մրգերը, բանջարեղենը և կանաչին այդքան եզակի համային որակներ ունեն։
Մենք ցանկանում ենք ձեզ ներկայացնել հայկական մրգերը, որոնք պետք է անպայման փորձել Հայաստան այցելելիս։
Հայաստանում ամեն եղանակն ունի իրեն բնորոշ մրգեր։ Մրգերի սեզոնը սկսվում է մայիսին՝ Արարատյան դաշտավայրում, երբ երկրի հարավային հատվածում հասունանում են ելակն ու բալը։ Հայաստանում մրգերի հիմնական սեզոնն աշունն է։ Սեպտեմբերից նոյեմբեր ամիսներին խանութում ներկայացվող մրգերի ընտրանուց գլխապտույտ է առաջանում․ տարվա այս եղանակին գրեթե ամեն մրգի խանութում դուք կգտնեք խաղողի տարբեր տեսակներ, դեղձ, ծիրան, ձմերուկ, սեխ, սալոր, նուռ, խնձոր, տանձ, թուզ, արքայանարինջ։
Մայիսի երկրորդ կեսին սկսվում է ծիրանի բերքահավաքը։ Ծիրանի սեզոնն այնքան էլ երկար չէ, իսկ ամենատարածված շրջանը՝ հունիսի վերջին, հուլիսի սկզբին է․ այդ ամիսներին ծիրանի հիմնական մատակարարները Արմավիրի և Արարատի մարզերի այգիներն են։ Ծիրանը հայկական մրգերից ամենաքմահաճն է։ Եթե գարնանն ուժգին կարկուտ տեղա, ծիրանի բերքը կարող է վտանգվել։
Հայաստանում աճեցնում են՝
- Ծիրան
- Նուռ
- Դեղձ
- Թուզ
- Խաղող
- Արքայանարինջ (խուրմա)
- Սալոր
Ծիրան։ Ծիրանը կամ «հայկական միրգը» (լատիներեն «prunus armeniaca») Հայաստանի սիմվոլներից մեկն է։ Ծիրանը, կարծես, մեր երկրի այցեքարտը լինի։ Մրգերը պարունակում են B, C, H, E, P վիտամիններ, պրովիտամին A, երկաթ, արծաթ, կալիում, մագնեզիում, ֆոսֆոր։ Երկաթի աղերը և յոդային միացությունները պարունակում են միկրոէլեմենտներ, ինչը հատկապես առատ է հայկական ծիրանի տեսակներում։
Նուռ (Pomegranate)։ "Granate" անվանումը լատիներեն նշանակում է "granular". Առասպելներից մեկը պատմում է, որ նուռն ունի 365 հատիկ։ Նուռը, որը կշռում է 610 գրամ, պարունակում է 330 գրամ ուտելի հատիկներ (54%) ։ Մնացածը կեղևն է։ Մեկ նուռը պարունակում է մարդու օրգանիզմի առօրյա վիտամինների պահանջարկի 40 %-ը։ Նուռը շատ հարուստ է վիտամիններով, միներալներով և միկրոէլեմենտներով, որոնք անհրաժեշտ են մարմնի կանոնավոր աշխատանքի համար։ Ձեզ անհրաժեշտ է իմանալ նռան չորս հիմնական վիտամինները դրանք են՝ C, P, B6 և B12։ Վիտամին C-ն, որը նուռն ամենաշատն է պարունակում, իմունիտետն ուժեղացնող հատկություն ունի։ P վիտամինը ամրացնում է արյունատար անոթները, B6-ը՝ նյարդային համակարգը, իսկ B12-ը կարգավորում է արյան շրջանառությունը։
Դեղձ։ Դեղձն աշխարհի ամենատարածված մրգերից մեկն է։ Հյութալի, մսալի, բուրավետ՝ իրեն բնորոշ փխրուն կեղևով, որն ընդունված է ուտել հում վիճակում, օգտագործել աղանդերում և դրանցից կոմպոտներ եփել։ Դեղձի յուղը տարածված է ազգային բժշկության և կոսմետոլոգիայի մեջ։ Մրգի էներգետիկ արժեքը մոտավորապես 100 գրամում 45 կկալ է։
Թուզ։ Թուզը կարելի է օգտագործել և՛ թարմ, և՛ չորացված վիճակում։ Այս դեպքում չորացված թուզը չի կորցնում իր հատկությունները՝ բոլոր վիտամինները պահպանվում են։ Թզի քիմիական կազմը շատ բազմազան է․ այն ունի A, C, E, PP և B վիտամինների բարձր պարունակություն։ Թուզն արագ վերացնում է քաղցի զգացումը՝ հագեցնելով օրգանիզմը վիտամիններով։ Այդ իսկ պատճառով այն խորհուրդ է տրվում օգտագործել քաշի նվազեցման նպատակով։ Թզի օգտագործումը իջեցնում է ջերմությունը, նվազեցնում կոկորդի բորբոքումը՝ անգինայի և այլ հիվանդությունների դեպքում։ Թուզն անթերի է երեխաների հազի դեմ պայքարելիս։
Խաղող։ Այսօր հայտնի է խաղողի ավելի քան 3000 տեսակ։ Խաղողի հատապտուղները շաքարի պարունակության հարցում առաջատարն են, քանի որ հասած խաղողի հատիկի հյութը պարունակում է 15-ից 30% շաքար։ Այդ պատճառով խաղողից պատրաստվում է կատարյալ գինի։ Խաղողի միրգն ու տերևներն օգտագոծվում են թարմ և վերամշակված վիճակում։ Վերամշակման երթարկվելիս օգտակար և բազմազան արտադրանք է ստացվում՝ չամիչ, հյութ, գինի, կոնյակ, քացախ, յուղ:
Արքայանարինջ (խուրմա): Արքայանարինջը բազմազան միաձուլումներից է բաղկացած: Այն պարունակում է վիտամին C, պրովիտամին A, վիտամիններ A, P, կիտրոնաթթու և խնձորաթթու, ինչպես նաև մի շարք օգտակար էլեմենտներ: Այս բուժական պտուղները խորհուրդ են տրվում օգտագործել հնարավորինս հաճախ, քանի որ դրանցում պարունակվող վիտամինային խմբերը խթանում են իմունիտետի զարգացմանը, որը թույլ է տալիս խուսափել մի շարք հիվանդություններից:
Սալոր: Սալորի սեզոնը սկսվում է օգոստոսին: Սալորի բազմաթիվ տեսակներ գիտենք, մոտ 2000. դրանք տարբերվում են ձևով, գույնով, համով: Սալորը լի է միներալներով: Այն պարունակում է պրոտեիններ, ածխաջրեր, օրգանական մանրաթելեր, կալիում, կալցիում, նատրիում, ֆոսֆոր, մագնեզիում, քրոմ, ցինկ, յոդ, մանգան, պղինձ, ֆտորիդ, պրովիտամին A, B1, B2, B6, PP, C և E վիտամիններ: Հատկապես մեծ է վիտամին P-ի և վիտամին P պարունակող նյութերի քանակը, ինչն օգնում է նվազեցնել արյան ճնշումը, ինչպես նաև ամրացնել արյունատար անոթների պատերը:
Հեղինակ՝ Նոնա Վանյան