Ձեզ հետ օդանավակայան վերցրեք անձը հաստատող փաստաթուղթ` անձնագիր մեծահասակի համար և ծննդյան վկայական երեխայի համար, անհրաժեշտության դեպքում արտերկիր մեկնելու անձնագիր և վիզա: Կարող եք ձեզ հետ վերցնել էլեկտոնային տոմսի տպագրված տարբերակը, որը, սակայն, չի հանդիսանում հաշվառում անցնելու պարտադիր պայման: Այն ձեզ հարկավոր է ձեր թռիչքի մասին ամբողջական տեղեկությանը տիրապետելու համար: