Արդյոք կա՞ ավիաընկերության չվերթներին անչափահաս երեխային ուղեկցելու ծառայություն:

«Էյր Դիլիջանս»  ավիաընկերությունը մատուցում է  “Unaccompanied Minors” ծառայությունը: “UMNR” գործընթացը  հատուկ ծառայություն է, որը մատուցում է ավիաընկերությունը այն երեխաների համար, ովքեր ճանապարհորդում են առանց մեծահասակների ուղեկցության: 5-ից 16 տարեկան երեխաները կարող են  ճանապարհորդել մեր ավիաընկերության չվերթներով առանց մեծահասակ ուղևորների ուղեկցությամբ այն դեպքում, եթե ձևակերպեն ուղեկցողի հատուկ ծառայությունը: Այս ծառայությունը մատուցվում է  բոլոր ուղղությունների՝ թռիչքի և վայրէջքի օդանավակայաններում: Ծառայությունը կարող եք ակտիվացնել թռիչքի օդանավակայաննում կամ նամակ ուղարկելով reservation@armeniafly.com էլ․ հասցեին, նշելով՝ տոմսի համարը և ծառայության անվանումը։