«Արմենիա» ավիաընկերությունը հունիսի 23-ին կազմակերպել է Aero Mart ծրագրի շնորհանդեսը, որին մասնակցում էին, Հայաստանում գործող խոշոր տուրիստական գործակալությունները: Շնորհանդեսին բացման խոսքով հանդես եկավ ավիաընկերության գլխավոր տնօրեն Ռոբերտ Օգանեսյանը, ով կարևորեց տուրիստական գործակալությունների հետ համատեղ արդյունավետ և փոխշահավետ համագործակցությունը: Կարևորելով տուրիստական գործակալությունների դերը՝ Ռոբերտ Օգանեսյանը հույս հայտնեց, որ այդ համագործակցությունը կդրվի ամուր հիմքերի վրա և դրական կանդրադառնա «Արմենիա» ավիաընկերության ուղևորների վրա: Այնուհետև «Արմենիա» ավիաընկերության ամրագրման բաժնի աշխատակիցները մանրամասն ներկայացրեցին և ծանոթացրեցին տուրիստական գործակալություններին Aero Mart ծրագրի առանձնահատկությունները: Հանդիպման վերջում տուրիստական գոծակալությունների տնօրենները ցանկություն հայտնեցին ստորագրել պայմանագիր «Արմենիա» ավիաընկերության հետ և սկսել համատեղ աշխատանքը: