Ներկա պահին <<էյր Դիլիջանս>> ավիաընկերության նավատորմը բաղկացած է նոր սերնդի հարմարավետ Boeing 737-500 և Boeing 737-700 օդանավերից:
Boeing 737 –ը նեղ ֆյուզելյաժով ուղևորատար օդանավ է: Boeing 737–ը համարվում է ամենազանգվածային օգտագործվողը ուղևորատար օդանավերի շարքում: Օդանավը արտադրվում է 1967թ-ից Boeing կորպորացիայի կողմից: Boeing 737-ը այնքան մեծ շահագործում ունի, որ յուրաքանչյուր վայրկյանում օդում գտնվում է միջինը 1200 օդանավ: Յուրաքանչյուր 5-րդ վայրկյանում աշխարհում օդ է բարձրանում և վայրէջք կատարում մեկ Boeing 737 օդանավ: Փաստացի Boeing 737 անունը կրում են ավելի քան 10 տեսակի օդանավեր:

| BOEING 737-500 | |
|---|---|
| Շարժիչներ | CFM56-3C1 |
| Առավելագույն արագություն | 876 կմ/ժ |
| Կրեյսերյան արագություն | 780 կմ/ժ |
| Առավելագույն թռիչքային զանգված | 60556 կգ |
| Թևերի բացվածքը | 28,88 մ |
| Երկարությունը | 31,01 մ |
| Բարձրությունը | 11,07 մ |
| Նստատեղերի ընդհանուր քանակը | 116 |
| Բիզնես դաս | 12 |
| Էկոնոմ դաս | 104 |

| BOEING 737-700 NG | |
|---|---|
| Շարժիչներ | CFM56-7B22/3 |
| Առավելագույն արագություն | 876 կմ/ժ |
| Կրեյսերյան արագություն | 834 կմ/ժ |
| Առավելագույն թռիչքային զանգված | 70080 կգ |
| Թևերի բացվածքը | 34,32մ |
| Երկարությունը | 33,65մ |
| Բարձրությունը | 12,59մ |
| Նստատեղերի ընդհանուր քանակը | 132 |
| Բիզնես դաս | 12 |
| Էկոնոմ դաս | 120 |