Տեղեկություն

Առցանց հաշվառման կանոնները

ԱՌՑԱՆՑ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ ԲԱՑՎՈՒՄ Է ԹՌԻՉՔԻՑ 20 Ժ․ ԱՌԱՋ

 1․ Մուտքագրեք ամրագրման համարը

Խնդրում ենք նշել հետևյալ տարբերակներից մեկը՝

  • Ամրագրման համար
  • Տոմսի համար
  • Չվերթի այլ մանրամասներ

Տարանցիկ թռիչքների համար մուտքագրեք մեկնման և ժամանման օդանավակայանների երեք տառանոց կոդը: Օրինակ, եթե Մոսկվայից Թբիլիսի եք ճանապարհորդում Երևանով, ապա մուտքագրեք երեք տառանոց VKOTBS կոդը տարանցիկ թռիչքի համար ՝ գրանցումը շարունակելու համար:

     2․ Ուղևորի տվյալների մուտքագրում

Ընտրեք ուղևորի անունը հաշվառման համար և լրացրեք հետևյալ տվյալները՝

  • Մուտքագրեք Ձեր քաղաքացիության երկիրը
  • Մուտքագրեք Ձեր անձնագրային տվյալները

Դեպի Եվրոպա ճամփորդող ուղևորները անձնագրային տվյալները մուտքագրելուց հետո պետք է հաստատեն հետևյալ պայմաններից որևէ մեկը՝

  • Ես շենգենյան գոտու երկրի քաղաքացի եմ
  • Ես ունեմ Եվրոպայի մուտքի շենգեն վիզա

      3․Նստատեղի ընտրություն

  • Էկոնոմ դասի ավիատոմսով ուղևորները կարող են ընտրել անվճար կամ վճարովի նստատեղ՝ մուտք գործելով “Առցանց հաշվառում”  բաժին։
  • Բիզնես դասի և Էկոնոմ Պրեմիում դասի ավիատոմսերով ուղևորները ունեն նստատեղի ազատ ընտրության հնարավորություն:

«Էյր Դիլիջանս» ավիաընկերությունը, անվտանգության կանոներից ելնելով, կարող է փոխել Ձեր նստատեղը:

Ապահովությունից ելնելով խորհուրդ ենք տալիս տպել կամ էլեկտրոնային փոստով ուղարկել հաշվառման թերթիկը  և պահել բջջային հեռախոսի մեջ՝ անհրաժեշտության դեպում անձնագրային ստուգման և նստեցման ժամանակ ներկայացնելու համար: