Ինչի՞ց է սկսվում ավիաընկերությունը.
մարդկանցից, որոնք մանկուց երազել են երկնքի մասին, ովքեր չեն պատկերացրել իրենց կյանքն առանց անսահման ամպերի և ճերմակ օդանավերի, բորտուղեկցորդներից և օդաչուներից:
Դպրոցական տարիներից «Արմենիա» ավիաընկերության երկրորդ օդաչու Արմեն Պապիկյանը երազել է գնալ պապի հետքերով` ողջունել ուղևորներին օդանավում և մաղթել հաճելի թռիչք:
«Դեռ մանկուց ես հստակ որոշել էի օդաչու դառնալ: Այժմ ես չեմ պատկերացնում իմ կյանքն առանց երկնքի:»
Արմեն Պապիկյան՝ «Արմենիա» ավիաընկերության
Boeing 737-ի երկրորդ օդաչու
Մեր ուղևորները կարող են հանգիստ լինել: Դուք վստահում եք Ձեր կյանքն իրենց գործի մասնագետներին: Մեր փորձառու օդաչուները ունեն միջազգային կարգի վկայականներ և պարբերաբար վերապատրաստում են անցնում S7 airlines ուսումնական կենտրոնում: Նրանք միշտ ձգտում են դարձնել Ձեր թռիչքը մաքսիմալ հարմարավետ:
«Օդաչուի կարիերայի ընթացքում ես օդում անցկացրել եմ 21000 ժամ»
Ալբերտ Կարապետյան՝ «Արմենիա»
ավիաընկերության Boeing 737 օդանավի հրամանատար
Ամբողջ թռիչքի ընթացքում մեր ուղևորերի հարմարավետությունը ապահովում են ավիաընկերության բարձր որակավորում ունեցող բորտուղեկցորդները: Նրանք ուսումնական դասընթացները անցնում են` խստագույնս պահպանելով միջազգային նորմերը: Մեր բորտուղեկցորդները հանձնում են դժվարագույն քննություններ հետևյալ մասնագիտություններից` ուղևորների սպասարկում, հոգեբանություն, բշկություն, գործողություններ արտակարգ իրավիճակներում: Նրանց պարտականությունների մեջ մտնում են ոչ միայն ուղևրների նստեցումն ու սնունդով ապահովելը, այլ նաև առաջին բուժօգնություն ցուցաբերելը և ինչու չէ օգնել օդաչուին նստեցնել օդանավը:
«Մեզ համար «Արմենիա» ավիաընկերության ուղևորները թանկ հյուրեր են, որոնց միշտ ուրախ ենք տեսնել մեր օդանավում»
Իզաբելա Սարգսյան՝
«Արմենիա» ավիաընկերության
բորտուղեկցորդների ծառայության տնօրեն