Վորոնեժի մարզը խորհրդավոր է ու պատմական գաղտնիքներով պարուրված: Այն վաղուց դարձել է զբոսաշրջիկների սիրելի վայրերից մեկը: Նրանք գալիս են ծանոթանալու տեղական առասպելներին, հպվելու պատմական արժեքներին, տեսնելու բազմաթիվ ամրոցներն ու վանքերը:
Այս մարզի ամենահայտնի զբոսաշրջային վայրը Օլդենբուրգների ամրոցն է: Այն 19-րդ դարի շինությունն է, ու հասցրել է հյուրընկալել Ռոմանովների: Տեղացիները սիրում են վախեցնել ուրվականների ու անբացատրելի երևույթների մասին պատմություններով: Միստիցիզմի սիրահարները փորձում են դրանց գոյության ապացույցներ գտնել ամրոցի նկուղային թունելներում: Ֆանտաստիկա չսիրողներն էլ հիանում են պալատական համալիրի շքեղությամբ: Իսկ վարպետներին զարմացնում է նկուղի վառարանը, որը ջերմացրել է այդ հսկայական տարածքը:
Զբոսաշրջիկների ու ուխտավորների հոսքը չի դադարում նաև մարզի ամենամեծ Կոստոմարովի Սպասկիի քարանձավա-վանական համալիր: Այն բաղկացած է հինգ եկեղեցիներից և հենվում է 12 հսկայական սյունների վրա: Ճգնավորների խցերը տեղակայված են եկեղեցիների պատերին: Այս տարածքում է գտնվում նաև Ապաշխարության քարանձավը: Այստեղ տանող միջանցքի առաստաղը հետզհետե ցածրանում է: Միայն խոնարհված է հնարավոր մուտք գործել քարանձավ:
Պատմության հետ կարելի է հպվել Ծովակալների առափնյա փողոցում: Այս տարածքը կայսր Պետրոս Մեծը ընտրել էր ռուսական նավատորմի ստեղծման համար: Նա անձամբ էր ղեկավարում շինարարությունը, որի ընթացքում 17 անգամ այցելել էր այս քաղաք: Այժմ գետափը զարդարում են սպիտակ կամարները ու Ուսպենսկի տաճարը: Քաղաքացիների պնդմամբ տաճարն ավերվել է Հայրենական մեծ պատերազմի ժամանակ: Վերականգնողական աշխատանքները սկսվել են 1970թ-ին, սակայն ջրհեղեղների ու ջրահեռացման խնդիրների պատճառով նրանք ընթանում են մինչև այսօր:
Իսկ Պերվոմայսկիյ այգում քաղաքի ամենանոր ու ամենահայտնի զբոսաշրջային վայրն է ` Բլագովեշչենսկի մայր տաճարը: Այս եկեղեցու կառուցումը տևել է տասը տարի: Սա աշխարհի ամենաբարձր ուղղափառ եկեղեցիներից մեկն է: Ամենաբարձր կետը 97 մետրով վեր է ծովի մակարդակից : Իր տպավորիչ չափերից բացի, այն հայտնի է այստեղ թաղված ս. Մետրոֆանի մասունքներով: Ի դեպ, նա Պետրոս Մեծի աջակիցն էր ու ինքն է օծել ռուսական նավատորմի առաջին նավերը:
Այս քաղաքում հաճախ են հիշատակում Պետրոս Մեծին ու ծովագնացությունը: Վորոնեժի ռուսական նավատորմի ծննդավայրը լինելու մասին է հիշեցնում նաև «Մերկուրիյ» նավի նախագիծը: Ամառը դրա մոտ կարելի է հասնել նավակով, իսկ ձմեռը սառույցի վրա քայլելով: Առագաստանավի առանձնահատկությունը թեքության անկյունն է, որը խորտակման տպավորություն է ստեղծվում:
Լուրջ ու հոգևոր մթնոլորտը քաղաքացիները թեթևացրել են հումորային արձաններով ու հուշարձաններով: Ամենահայտնին «Առողջարար աթոռ №0001» է, որի վրա գրված է. «Յուրաքանչյուր նստող վարակվում է բարությամբ ու ձերբազատվում է իր գծուծ բնույթից»: Խորհրդանշական է նաև աթոռը մարզային Դումայի մոտ տեղակայելը: Շուկայում էլ տեղադրված է մյուս զվարճալի «Վաճառականն ու գնորդը» արձանախումբը: Կոպիտ ու մինչհեղափոխական երանգներով ձևավորվորումը արձանը ավելի զավեշտալի է դարձնում:
Վորոնեժցիները չեն մոռացել նաև կատվասերներին ու շնասերներին: Գավրիիլ Տրոեպոլսկու նույնանուն վիպակի հերոս Սպիտակ Բիմ Սև ականջ բրոնզե շունիկը դարձել է երեխաների սիրելի արձանը: Նայելով Բիմին ու նրա շուրջ խաղացող երեխաներին՝ ակամայից բարիանում ես ու խորասուզվում մանկական հիշողությունների մեջ: Միանգամից հիշում ես բոլոր բարի մուլտֆիլմերը: Շրջում ես գլուխդ, ու «Լյուզիկով փողոցի փիսիկը» ժպտում է լուսանկարող զբոսաշրջիկներին: