Տեղեկություն

Սնունդ օդանավում

«Արմենիա» ավիաընկերության օդանավերում առաջարկվող ուտեստները ամբողջացնում են հարմարավետ թռիչքից ստացած ձեր դրական տպավորությունները՝  դարձնելով ուղևորությունն առավել հաճելի: Մեր ուտեստները պատրաստվում են ավանադական ոճով՝ որտեղ օգտագործվում են բացառապես տեղական հատընտիր և  բնական բաղադրիչներ: Սնունդը պատրաստվում է  թռիչքից առաջ ոչ շատ ուշ և մատուցվում Ձեզ բացառապես թարմ վիճակում:

Բիզնես դասի մեր ուղևորները համեղ սնունդը կարող են վայելել մեր գործընկեր «Արմենիա վայն» ընկերության առաջարկած անուշահամ կարմիր, սպիտակ և վարդագույն գինիներով:

Գարեջրի սիրահարներին օդանավում կառաջարկվի նաև հայկական առաջատար ընկերություններից մեկի՝ «Կիլիկիա» ընկերության սառը գարեջուրը: Զովացուցիչ ըմպելիքների մեծ ընտրանին, թեյը և սուրճը կդառնան ձեր համեղ նախաճաշի, ճաշի կամ ընթրիքի անբաժանելի մասը: Թռիչքի ընթացքում բիզնես դասի ուղևորները կարող են վայելել բարձրորակ ալկոհոլային խմիչքներ՝ «Արարատ» հայկական կոնյակ, «Արմենիա վայն» ընկերության գինիներ, «Արցախ բրենդի»  ընկերության ցորենի և մրգային օղիներ, ինչպես նաև «Կիլիկիա» ընկերության գարեջուրի տեսականին: