Օդանավակայանները սահմանափակումներ ունեն ձեռքի ուղեբեռով հեղուկներ տեղափոխելու համար։
Այս սահմանափակումը վերաբերում է ջրի, լոսյոնների, օծանելիքների, սփրեյների, գելերի, ներառյալ մազերի և ցնցուղի գելերին: Ինքնաթիռում թույլատրվում է վերը թվարկված նյութերի միայն փոքր քանակությունը, բայց միայն այն դեպքում, եթե դրանք փաթեթավորված են տարաներում, որոնց ծավալը չի գերազանցում 100 մլ-ը: Այս տարաները պետք է տեղադրվեն թափանցիկ պլաստիկ տոպրակի մեջ:
Անվճար տեղափոխվող առարկաներ
- հովհանոց
- ձեռնափայտ
- ծաղկեփունջ
- թռիչքի ընթացքում ընթերցելու համար տպագիր ստեղծագործություններ
- կանացի պայուսակ/ տղամարդու պորտֆել
- նոութբուք, ֆոտոխցիկ, տեսախցիկ
- մանկական սնունդ թռիչքի ընթացքում երեխային կերակրելու համար
- բջջային հեռախոս
- հենակներ
- «Duty Free»-ից գնված ապրանքներով տոպրակ:
Նշված ապրանքները չեն ձևակերպվում և չեն մակնշվում։
Ձեռքի ուղեբեռի սահմանափակումները
Օդանավակայաններում գոյություն ունեն սահմանափակումներ ձեռքի ուղեբեռում հեղուկներ տեղափոխելու դեպքում:
Տվյալ սահմանափակումը տարածվում է ջրի, օծանելիքների, սպրեյների, լոսյոնների, գել երի` գումարած մազերի և լոգանքի գելերի վրա:
Թույլատրվում է Ձեզ հետ օդանավ տեղափոխել նշված ապրանքներից շատ քիչ քանակությամբ, եթե դրանք փաթեթավորված են և չեն գերազանցում 100 մլգ-ը:
Տվյալ տարողունակությունները պետք է տեղադրված լինեն թափանցիկ, պլաստիկ փաթեթում:
Դուք Ձեր ձեռքի ուղեբեռում կարող եք ունենալ միայն մեկ այդպիսի փաթեթ:
Առարկաներ և նյութեր, որոնք արգելված է տեղափոխել օդանավով
Անվտանգության միջազգային կանոնների նկատառումներից ելնելով` ուղեբեռում չի թուլյատրվում անցկացնել հետևյալ առարկաներն ու նյութերը`
- ներկառուցված ազդանշանով պորտֆելներ և քեյսեր
- պայթուցիկ, հրավառ և շուտ բռնկվող նյութեր, ազդանշանային հրթիռներ
- ճնշման տակ գտնվող տարատեսակ նյութեր`ինքնապաշտպանության համար նախատեսված սփրեյներ, տուրիստական գազի բալոններ,աէրոզոլներ
- հրավտանգ նյութեր պարունակող առարկաներ, օրինակ՝ կրակայրիչ, լիցքավորման համար նախատեսված հեղուկներ, ներկ, լաք, մաքրող միջոցներ
- թեթև բռնկվող նյութեր, օրինակ լուցկի
- նյութեր, որոնք ջրի հետ շփման արդյունքում արտազատում են դյուրավառ գազ
- հակաօքսիդանտներ, օրինակ սպիտակեցնող փոշիներ, ջրածնի երկօքսիդ
- թունավոր նյութեր, օրինակ սնդիկ
- ռադիոակտիվ նյութեր և առարկաներ
- կոռոզիոն նյութեր, քիմիական թթուներ և հիմքեր, մարտկոցներ
- հեղուկ տարրեր
- նյութեր, որոնք օժտված են հզոր մագնիսական հատկությամբ
- ցանկացած սարք, որը պարունակում է վառելիքի անգամ աննշան չափաբաժին:
Զանգահարեք մեզ՝ +374 (11) 747-777