33 տարվա փորձ ունեցող օդաչուն վերադարձել է ՄԱԷ-ից Հայաստան, որ իր ձերքը վերցնի հրամանատարի ղեկը:
«Արմենիա» ավիաընկերության օդաչու Էդուարդ Կարապետյանը այսօր իր առաջին թռիչքն է կատարել հրամանատարի պաշտոնում՝ Boeing 737 ինքնաթիռով: 33տարվա փորձ ունեցող օդաչուն լքեց ՄԱԷ-ը և վերադարձավ հայրենիք, երբ աշխատանքի առաջարկ ստացավ «Արմենիա» ավիաընկերությունից:
«Իմ թռիչքային ժամերը կազմում են 22500 ժամ: Ես ծնվել եմ օդաչուների ընտանիքում՝ հայրս և եղբայրս օդաչուներ էին, իսկ մայրս աշխատում էր օդանավակայանում:» — պատմեց Կարապետյանը իր հարձազրույցում Sputnik-Armenia թղթակցին: Կարապետյանը երրորդ հրամանատարն է «Արմենիա» – ի թռիչքային անձնակազմում, չնայած որ հրամանատարի գործն էլ իր համար նորություն չէ:
Անցյալում նա Ан-24 Bombardier Canadair Regional Jet(CRJ) ինքնաթիռի հրամանատարն էր, այդ պաշտոնում նա թռել էր 15000 ժամ:
«Արմենիա» -ում երկրորդ հրամանատարի վերապատրաստումը մեծ նվաճում են համարում երիտասարդ ընկերության համար:
«Նա արդեն երրորդ հրամանատարն է՝ օդաչուի մեծ փորձով: Ընդամենը երկու տարում ավիաընկերությունը պատրաստել է ութը երկրորոդ օդաչու և երեք հրամանատար», —ասում է ավիաընկերության փոխտնօրեն Գևորգ Խաչատրյանը իր հարձազրույցում՝ Sputnik-Armenia թղթակցին:
Այս տարի ավիաընկերությունը նույնպես պլանավորում է վերապատրաստել երկու երկրորդ օդաչու:
«Արմենիա»-ն իրականացնում է կանոնավոր չվերթեր Երևանից Վորոնեժ, Մինվոդի, Թել Ավիվ, Բեյրութ, իսկ սկսած ապրիլից՝ նաև Լիոն:
«Արմենիա» ավիաընկերությունը ունի երկու ինքնաթիռ՝ Boeing 737-500 և Boeing 737-700: Ավիաընկերությունում աշխատում է 53 աշխատակից: