Տեղեկություն

Ճամփորդություն երեխաների հետ

Մենք միշտ ուրախ ենք տեսնել մեր փոքրիկ ուղևորներին մեր օդանավերում: Մենք անում ենք ամեն հնարավորը, որպեսզի ձեր երեխաների համար օդային ճամփորդությունը դառնա առավելագույնս հարմարավետ, և հաճույք պատճառի նրանց:

2-ից 12 տարեկան երեխաներ

2-ից 12 տարեկան երեխայի համար տոմս գնելիս (2 տարին լրացած, 12 տարին չլրացած )  վճարում եք համապատասխան մանկական սակագինը, և ձևակերպվում է ուղևորի սովորական տոմս: Նման երեխաները զբաղեցնում են ուղևորի առանձին նստատեղ:

Նրանց նաև տրամադրվում է 1 գրանցված ուղեբեռի տեղ՝ ամրագրված տոմսի դասին համապատասխան:

Փոքր երեխաներով ընտանիքները առաջնահերթ գրանցվելու և օդանավ նստելու իրավունք ունեն:

Նորածին – մինչև 2 տարեկան երեխաներ (2 տարին չլրացած)

Նորածինները կարող են ճանապարհորդել ձեր ծնկներին նստած: Եթե դուք պատրաստվում եք ճանապարհորդել մինչև 2 տարեկան 2 երեխաների հետ, ապա 2-րդ երեխայի համար պետք է գնեք առանձին տոմս մանկական սակագնով: Այս դեպքում պարտադիր է օգտագործել ավտոբազմոց առանձին նստատեղում: Ի դեպ՝ նման երեխայի տարիքը պետք է գերազանցի 6 ամիսը:

Բազմոցը պետք է սարքին լինի և ունենա երեխային ֆիքսելու ամրագոտիներ: Նստատեղը չպետք է գերազանցի 42 х 42 սմ-ը կամ 16.5 х 16.5 դույմը:

Խնդրում ենք ինքերդ ապահովել ավտոբազմոցի առկայությունը:

Մինչև 2 տարեկան երեխաների համար նախատեսված ուղեբեռի առավելագույն քաշը 10կգ է:

Մեր ավիաընկերության բոլոր չվերթների ընթացքում կարող եք անվճար տեղափոխել մեկ անվճար ծալովի մանկական սայլակ, որով տեղաշարժվում է մինչև 2 տարեկան երեխան: Մանկական սայլակով կարելի է օգտվել մինչև օդանավ մտնելը: Այնուհետև կարող եք այն հանգիստ թողնել և մեր անձնակազմը կզբաղվի սայլակի՝ ուղեբեռի խցիկ տեղափոխելու հարցերով: Վայրէջքի օդանավակայան ժամանելուն պես Ձեզ կվերադարձնեն Ձեր մանկական սայլակը: