Բլոգ

Եռակի տոն Սարդարապատում

Եռակի տոն Սարդարապատում

«Սարդարապատ» Հայաստանի ազգագրական թանգարանը եռանդով լի պատրաստվում է տոնակատարության: Մայիս ամսին այստեղ կնշվեն մի քանի կարևոր տարեդարձեր՝ Հայաստանի առաջին հանրապետության և Մայիսյան հերոսական  ճակատամարտի 100-ամյակը, Սարդարապատի հերոսական մարտի հուշահամալիրի  50-ամյակը, ինչպես նաև հայկական ազգագրության և ազատագրական պայքարի պատմության թանգարանի հիմնադրման 40-ամյակը:

«Սարդարապատ» հուշահամալիրը ճարտարապետական և քանդակագործական համալիր է, որը կառուցվել է Սարդարապատի ճակատամարտի կայացման վայրում, և հավերժացնում է 1918 թվականին հայկական զինված զորահավաքների և ազգային կամավորական ջոկատի հաղթանակը կանոնավոր թուրքական զինված բանակի նկատմամբ: Այն գտնվում  է Հայաստանում, Երևանից 55 կմ հեռավորության վրա: 

Սարդարապատի ճակատամարտը, որը տեղի է ունեցել 1918 թվականի մայիսի 22-ից 28-ը, Սարտարապատ երկաթուղային կայարանի մոտակայքում,  կարևորագույն դեր է խաղացել Հայաստանի պատմության մեջ: Հաղթանակը՝ հզորությամբ գերազանցող  թուրքական բանակի նկատմամբ,  ճակատագրական դարձավ հայ ազգի համար:  Այդ հաղթանակը կանգնեցրեց թուրքական բանակի առաջխաղացումը դեպի հյուսիս, արևելք, և դեպի Կովկաս, կանխեց ողջ հայ ազգի ոչնչացումը և նպաստեց հայկական պետականության վերադարձին:

Բրիտանական պատմաբան Քրիստոֆեր Ոլկերը գտնում  էր, որ եթե հայերը պարտվեին այդ ճակատամարտում, «շատ հնարավոր էր, որ «Հայաստան» բառը մնար միայն որպես տերմին պատմական աշխարագրության մեջ»: Գեներալ-մայոր Մովսես Սիլիկովը նշանակվել էր հայկական ընդհանուր զորքերի հրամանատար: Հայկական զորքի հիմնական ուժերը գնդապետ Դանիել Բեկ-Պիրումյանի գլախավորությամբ կենտրոնացվել էին այն ուղղությանբ, որտեղ թուրքական զորքերը պատրաստվում էին հասցնել հիմնական հարվածը: Իսկ հայկական թիկունքի ապահովումը և Երևանի պաշտպանությունը հանձնարարված էր Արամ Մանուկյանին: Հրետանավակի հրամանատարն էր գնդապետ՝ Քրիստոֆոր Արարատովը: Ճակատամարտի մասնակիցների թվում էր նաև ականավոր զորավար, ԽՍՀՄ-ի մարշալ Սովետական Միության կրկնակի հերոս՝  Հովհաննես Բաղրամյանը:

Քանդակագործ Արա Հարությունյանը (1928-1999) երազում էր տեսնել Հայաստանը ուժեղ և անկախ, իսկ հայ ազգը՝ հաղթանակած: Նա մեծ նշանակություն էր տալիս «Սարդարապատ» ճարտարաքանդակագործական նախագծին, քանի որ քանդակագործը համոզված էր, որ հայ ժաղովուրդը ի շնորհիվ իր հաղթանակի այն ճակատամարտում, իրավունք ընձեռնեց  ապրել, սիրել ու ստեղծել իր պատմական հայրենիքում և կարողացավ պահպանել իր յուրօրինակությունը և մշակույթը:

Մեծ աշխատանք էր կատարվել նախագծի իրականացման համար, համալիրի մաշտաբը պետք է համապատասխաներ տեղի ունեցած իրադարձության կարևորությանը:

Այն մեծ պատասխանատվություն էր քանդակագործի համար:

Քանդակագործ Հարությունյանը ասում էր՝ «Աշխատելով նախագծի վրա մենք նպատակ էինք դրել հավերժացնել հայ ազդի հերոսությունը, անկոտրում կամքը հաղթանակի համար, ամրապնդել միասնության զգացմունքը, հավատքը և մարտական ոգին և վստահությունը սեփական ուժերի նկատմամբ: Միայն միասնական ժողովուրդը կարող էր հաղթանակել: Ճակատամարտում միասնական էին հայկական գեներալները, զինվորները, հոգևորականները, կամավորականները և այլ անձինք»:

Քանդակագործը մեծ նվիրումով էր մոտենում իր մասնագիտությանը, օժտված էր հազվադեպ տաղանդով և յուրահատուկ աշխատասիրությանբ:

Իրականացնելով նոր ու նոր ստեղծագործական մտահաղացումներ,  նա չափազանց մանրակրկիտ էր աշխատում ապագա ստեղծագործության անգամ ամենափոքր կտորների վրա և անում էր հազարավոր էսկիզներ:

  Հուշահամալիրը բաղկացած է առանձին ճարտարաքանդակագործական կոմպոզիցիաներից, որոնք միասին ներկայացնում են ներդաշնակ նախագծած ամբողջ համալիրը, որը արտահայտւմ է հայ ազգի պատմական արժեքները, ինչպես նաև Սարդարապատում տարած հերոսական հաղթանակի դերն ու կարևորությունը: Հուշահամալրը ներառում է աստիճաններ, որոնք  ավտոկանգառից տանում են դեպի համալիրի թևավոր ցուլերով քանդակած հիմնական մուտքը,  հուշարձանի կենտրոնական մաս, հրապարակ, որը ունի թևավոր ցուլերով քանդակներ, զանգակատուն, Սարդարապատի և Ղարաբաղյան պատերազմի հերոսների շիրիմներ և ծառուղիներ: Հուշարձանի կենտրոնական մասը ներգրավում  է քանդակագործական բարելյեֆային կոմպոզիցիա, ներկայացված հուշապատի տեսքով, դեպի թանգարան տանող ծառուղիներ, լճակներ, ղբոսայգի, ծառայեղական կառույցներ և սննդի օբյեկտներ:

Սարդարապատում այցելուներին դիմավորում են՝ ութ մետրանոց թևավոր ցուլեր, որոնք անձնավորում են ժողովրդի հզորությունն ու ուժը, հայրենիքի պաշտպանությանը կոչ անող զանգակատուն և արծիվ-հերոսների ծառուղիները: Համալիրի կենտրոնական կոմպոզիցիան է՝ հաղթանակի Պատի հուշաքանդակները: Հրաշալի արվեստագետ, Գեղարվեստի Ակադեմիայի անդամ Սերգեյ Օռլովը գրում է. «Քանդակագործ Հարությունյանը շնորհալի ձևով է արտացոլել հին արևելյան հուշահամալիրային արվեստի ավանդույրները: Նա ստեղծել է իր ուրույն ոճը, օգտագործելով տպավորիչ գրաֆիկական մեթոդներ՝ պատկերների ռելևային, շեշտադրող եզրագծեր, հզոր արտաքին սիլուետ, շրջադարձերի ռիթմ, պատկերների դինամիկա: Քանդակագործի սիրած քարը՝ վարդագույն տուֆն է, այն հաղորդում է ստեղծագործությանը լրացուցիչ գեղազարդ որակ:»

Սարտարապատի հուշահամալրի պատի վրա պատկերված են կրակաշունչ երկրային թևավոր պեգաս ձիեր, որոնք ոտնահարում են վիշապ օձին: Այս քանդակը մարմնավորում է լույսի և խավարի, բարի ու չար ուժերի մենամարտը: Կոմպոզիցիայի կենտրոնում քանդակված է հպարտ արծիվ, իսկ աջ կողմում հայ կնոջ պատկեր, որը նոր Հայաստանի խորհրդանիշն է: Հազթանակի պատի հակառակ կողմում տեղադրված են երկու ժապավենային ռելևներ, որոնց վրա պատկերված են մարտնչող զինվորներ և իրենց գինի ու ջուր բերող կանայք, կողքին էլ՝ աղոթող կնոջ քանդակ:

Հետաքրքիր պաստ

Համաձայն նախնական մտահաղացմանը, քանդակված արծիվների հայացքը ուղված էր դեպի հայ-թուրքական սահմանը: Սակայն թուրքական իշխանության պաշտոնական առարկումը հանգեցրեց Սովետական կառավարության որոշման, ըստ որի արծիվների գլուխների թեքեցին դեպի Հայաստան:

Դեռ չէր լրացել Արա Հարությունյանի կյանքի 40 տարին, երբ նա «Սարդարապատի ճակատամարտ» հուշահամալիրի վրա էր աշխատում: Չնայած իր երիտասարդ տարիքին, նա արդեն կայացած քանդակագործ էր: Նա ստեղծել էր այնպիսի կոթողներ, ինչպիսին են՝ «Էրեբունի» թանգարանի և Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնի ձևավորումը, «Մայր Հայաստան» քանդակը, Գեղարդի առյուծները և այլն:

Քանդակագործի դստեր հիշողություններից

««Եթե ցանկանում ես, որ աշխատանքդ լավը լինի, պետք է կատարես այն ինքդ»,— այս սկզբունքով էր առաջնորդվում հայրս: Նա չվստահելով ոչ ոքի վերցնում էր մուրճն ու փորագրող գործիքը և սկսում էր աշխատել: Հայրս շատ էր սիրում տուֆ քարը, համարելով այն ազնվատես և բուն հայկական քար և մեծ նշանակություն էր տալիս տուֆի գույնին: Այն ժամանակ  ես ութ տարեկան էի: Հիշում եմ, որ հայրս գիշեր-ցերեկ աշխատում էր, հոգնած տուն էր գալիս, ոտքից գլուխ փոշոտված՝ տուֆի հետ աշխատելուց: Նույնիսկ իր բարձի վրա նկատվում էին վարդագույն տուֆի հետքերը»…

1968 թվականի մայիսին, տեղի ունեցավ համալիրի պաշտոնական բացումը, որը նվիրված էր Սարդարապատի ճակատամարտի պատմական հաղթանակի 50-ամյակին: Հիշում եմ ժողովրդի ցնցող երթը, անհամար ծաղիկներ: Մարդիկ ուրախանում, պարում ու երգում եին:»

1969 թվականին «Սարդարապատ» հուշահամալրի հեղինակները ներկայացվեցին պետական մրցանակի: Ճարտարաքանդակագործական համալիրը մինչ այժմ ամենամեծն է համարվում Հայաստանում:

Արա Հարությունյանի համար հայրենասիրությունը և սերը իր ժողովրդի նկատմամբ լոկ խոսքեր չէին: Նա պաշտում էր Հայաստանը, և մինչև կյանքի վերջին օրը համոզված էր, որ ապրում է աշխարհի ամենահրաշալի երկրում:

 «Արմենիա տուրիստական»  ամսագիր