Իրականացնելով երազանքը…
Գնի՛ր կինոյի երկու տոմս և ստացիր հնարավորություն շահելու ավիատոմս դեպի հրաշքների քաղաք Լիոն…
Հոկտեմբերի 10–ից նոյեմբերի 10-ը Ռիո մոլի «Սինեմա սթար» կինոսրահում 2 տոմս ձեռք բերող բոլոր կինոսերները հնարավորություն ստացան մասնակցելու «Արմենիա» ավիաընկերության և Սինեմա սթարի կողմից կազմակերպված «Դեպի Լիոն» խաղարկությանը: Խաղարկության երկար սպասված վիճակահանությունը տեղի ունեցավ նոյեմբերի 10-ին: Գլխավոր մրցանակը Երևան-Լիոն-Երևան ուղղությամբ ավիատոմս էր, խաղարկվում էին նաև բազմաթիվ զեղչի կտրոններ:
Ինչպես նշեցին «Արմենիա» ավիաընկերության փոխտնօրեն Գևորգ Խաչատրյանը և «Սինեմա սթար» ընկերության մարքեթինգի բաժնի ղեկավար Գոհար Նալբանդյանը՝ խաղարկության առիթը երկու ընկերությունների հոբելյանական տարեդարձերն էին:
Հաշվի առնելով հասարակության շրջանում բուռն արձագանքն ու ոգևորությունը՝ ընկերությունների ներկայացուցիչները խոստացան շարունակել գործակցությունը՝ նվիրելով աշխարհը բացահայտելու նորանոր հնարավորություններ՝ ճանապարհորդության և կինոյի սիրահարներին:
Հեղինակ՝ Նելլի Կոստանդյան
Լուսանկարիչ՝ Վաղինակ Ղազարյան