Բլոգ

Գեղեցկություն, որից կարելի է խենթանալ: 10-ը ամենահայտնի տեսարժան վայրերը Հայաստանում, որոնք ապշեցնում են զբոսաշրջիկներին…

Հայաստանը գայթակղում է ոչ միայն իր հնագույն պատմությունով, այլև գեղատեսիլ, տեսարժան վայրերով և առեղծվածային կառույցներով: «Sputnik-Armenia»-ն Ձեր ուշադրությանն է ներկայացնում Հայաստանի տասը զարմանահրաշ տեսարժան վայրերը, որոնք ամենից շատն են գրավում զբոսաշրջիկների ուշադրությունը:

Հայաստանը գրավում է զբոսաշրջիկներին ոչ միայն իր մայրաքաղաք Երևանով, որն ի դեպ Հռոմից հին է, ոչ  միայն ազգային ուտեսներով ու համեղ ջրով: Հայաստանը աշխարում առաջին երկիրն է, որը պետական մակարդակով ընդունեց Քրիստոնեությունը: Հայաստանը լի է յուրահատուկ և գեղատեսիլ  տեսարժան վայրերով:

«Sputnik-Armenia»-ն ներկայացնում  է Հայաստանի տասը զարմանահրաշ վայրերը, որոնք կարող են խենթացնել յուրաքանչուր այցելուին: Վերը նշված վայրերում զգում ես բնության զորությունը ու վայելում գեղատեսիլ տեսարանները:

Տաթևի թևերը

Էկստրիմի սիրահարները  կգնահատեն աշխարհի ամենաերկար ճոպանուղին՝ Տաթևի թևերը: Մայրաքաղաքից կարելի է հասնել Տաթև ընդհամենը 4-5 ժամում: Տաթևը մագնիսի պես ձգում է օտարերկրացիներին: Աննկարագրելի ոգևորություն է պարգևում  Տաթևի ճոպանուղով երթևեկելը: Ճոպանուղին սկիզբ է առնում Հալիձոր գյուղից և անցնում է Որոտան գետի վրայով: Նրա երկարությունը  5752 մետր է, իսկ բարձրությունը՝ 320 մետր:

Այստեղ տեղակայված է հինավուրց վանքի համալիրը, որն հանդիսանում է ամենամեծը Հայաստանում: Այն շրջապատված է գեղեցիկ անտառներով: Օդային ճանապարհով երթևեկելը դեպի վանք տևում է  ընդամենը 12 րոպե, երբ Որոտան ձորի օձերիզ ճանապարհով երթևեկելու համար պահանջում է մոտ 40 րոպե: Ճոպանուղու խցիկներում տեղավորվում են 30 ուղևոր, սակայն այդ խցիկներում ուղեկցուրդ չկա:

 

Մատենադարան

Գալ Երևան ու չայցելել Մատենադարան,  որը հնագույն ձեռագիր գրքերի խոշորագույն պահեստարանն է, նշանակում է չփորձել ընկալել հայ ժողովրդի իմաստությունը: Մատենադարանը հիմնադրվել է XX-րդ դարի սկզբին՝ Էջմիածնի տաճարի հավաքածուի հիման վրա, որը թվագրում է V դարին: Օտարերկրյացիներին զարմացնում է այն թաստը, որ Մատենադարանը պարունակում է այդքան հնագույն գիտելիքներ:

Մատենադարանում պահվում են 17 000 հնագույն ձեռագիր և ավելի քան 100 000 հինավուրց արխիվային փաստաթուղթ: Այստեղ կարելի է գտնել տեքստեր տարբեր հնագույն լեզուներով, ինչպիսիք են  եգիպտերենը,  հունարենը և այլն:

 

Գառնի

Միակ պահպանված հեթանոսական տաճարը Հայաստանում Գառնիի համալիրն է: Այն թվագրվում է I դարին և կառուվցած է հունական և հռոմեական ոճով, այն ունի նաև գեղեցիկ խճանկար:

Գառնիի մոտակայքում՝ ձորում, գտնվում է բնությամբ հղկված հայտնի քանդակը՝ «Քարերի սիմֆոնիան»:

Բազմաթիվ բազալտի սյուները գտնվում են 50 մետր բարձրության վրա և հիշեցնում են երգեհոնի խողովակները: Համարվում է, որ նրանք հրաբխային ծագում ունեն: Այդ տեսարանը ցնցում է  մարդկանց երևակայությունը:

 

Սևան

Օտարերկրացիները, երբ Հայաստան են գալիս, առաջին հերթին նախընտրում են տեսնել Սևանը: Այս լիճը չի կարող ձանձրացնել, քանի որ տարվա  տարբեր եղանակներին այն ամեն անգամ հանդես է գալիս նոր տեսքով:  Օտարերկրացիներին գայթակղում է նաև շատ համեղ իշխանը, Սևանի կարմրախայտը, որը կարելի է համտեսել տարբեր ձևերով պատրաստված՝ եփած, խորոված, ապխտած և այն:

 ԱՊՀ-ի ամենախոշոր բարձր լեռնային, քաղցրահամ լիճն է: Լճի շրջակայքը գեղատեսիլ է, իսկ օդը՝ մաքուր: Ամռանը Սևանը փրկում է Հայաստանի բնակիչներին և հյուրերին անտանելի շոգից: Իսկ ձմռանը Սեվանա լիճը հրապուրում է իր հրաշագեղ բնապատկերներով:

Քարահունջ

Քարահունջի հնադարյան աստղադիտարանը հիշեցնում է Սթոունհենջը: Այստեղ են գալիս միստիկ երևույթների զգացողության փնտրտուքով: Տեղացի բնակիչները հավաքվում են այստեղ ամեն տարի աշնանային գիշերահավասարին, որ նորից վերապրեն արևածագի հմայքը: Քարահունջը կազմված է ավելի քան 200 բուրգաձև բազալտե քարերից, որոնց քաշը գերազանցում է 8 տոննան:

 

Արենի

Հայաստանը փառաբանվում է նաև իր գինեգործությամբ, և այդ  պատճառով Արենի գյուղը գրավում է գինու սիրահարների ուշադրությունը: 

2007 թվականին տեղի ունեցավ նշանավոր իրադարձություն «գինու» աշխարում՝ Արենի գյուղում պեղումների արդյունքում բացահայտվեց հինավուրց գինետուն, որը վկայում է, որ Հայաստանը գինեգործության օրորոցն է եղել:

Պեղումների ժամանակ Արենի քարանձավների համալիրում հայտնաբերվել են նաև մի քանի պեղումային շերտեր, որոնք հավաստում են հին մեր թվարկությունից առաջ IV-V դարերում Հայաստանում քաղաքակրթության առկայության մասին: Այստեղ հայտնաբերվել են նաև կճուճներ՝ խաղողի կորիզների և վազերի մնացորդներով, ինչը խոսում է գինու արտադրության հնագույն համալիրի առկայության մասին: Այդ համալիրը գոյություն է ունեցել ավելի քան 6000 տարի առաջ: 

 

Շիկահողի արգելոցը

Շիկահողի արգելոցը հմայում է օտարերկրացիներին ոչ միայն իր գեղեցկությամբ, այլ նաև տարածքի մեծությամբ: Իր մեծությամբ այն երկրորդն է Հայաստանում և իր ընդհանուր մակերեսով գերազանցում է 29000 հեկտարը: Շիկահողը համեմատում են դրախտի հետ:

Արգելոցում ղբոսնելիս կարելի է հանդիպել բույսեր և կենդանիներ, որոնց զգալի մասը ընդգրկված է Կարմիր գրքում: Այդ հազվադեպ տեսակների պահպանման նպատակով  անցած դարի 50-ական թվականներին ստեղծվել է Շիկահողի արգելոցը: Այն գտնվում է Երևանից 300 կմ հեռավորության վրա, և 2000 մետր բարձրության վրա:

 

Խնձորեսկ

Պատմամշակութային «Հին Խնձորեսկ» արգելոցը, որը գտնվում է Հայաստանի Սյունիքի մարզում, հմայում է ցակացած այցելուի: Այստեղ ժամանակը կարծես  կանգ է առնում:

Բնությունը և քաղաքակրթությունից կտրված քարանձավային քաղաքը ոգեշնչում են հազարավոր մարդկանց: Խնձորեսկը լի է բազմաթիվ գաղտնիքներով: Ենթադրվում է, որ քարանձավային քաղաքի անվանումը ծագել է Խոր Ձորում գտնվելու պատճառով: Սակայն կա այլ ենթադրություն, համաձայն որի անվանումը առաջացել է այն պատճառով, որ  այդ վայրում եղել են բազմաթիվ խնձորենիներ:Խնձորեսկը Հայաստանի այն եզակի վայրերից է, որտեղից արտաքին թշնամին երբեք դուրս չի եկել հաղթանակած:

 

Գեղարդ

Հայաստանում կա երկու Գեղարդ: Առաջինը` IV դարում կառուցված Գեղարդավանքն է: Նա ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՈ-ի մշակութային ժառանգության ցանկում՝ իր միջնադարյան հայկական վանքային համալիրի և խաչքարերի հարուստ տեսականի  հավաքածուի պահպանման պատճառով:

Երկրորդը՝ Լոնգինի Գեգարդն է: Սուրբ Գեղարդը  I դարում Հայաստան բերեց Քրիստոսի 12 աշակերտներից մեկը՝ Թադևոսը: Դարեր շարունակ Լոնգինի Գեղարդը պահվել է Այրիվանքում և միայն 1760 թվականին այն բերվել է Էջմիածին:

 

Սեպագրեր

Հայաստանը յուրահատուկ է ոչ միայն իր հմայիչ բնությամբ, բուսական և կենդանական աշխարհով, այլ նաև առեղծվածային սեպագրերով: Բազմաթիվ գիտնականներ և հնագետներ գալիս են Հայաստան՝ քարերի և ժայռերի վրա հնագույն սեպագրերի վերծանման նպատակով:

Հայտնի պատմաբանները պնդում են, որ այդ սեպագրերը հանդիսանում են հնագույն աստղագիտական գիտելիքների առաջացման հիմքը: Հայաստանում գտնված սեպագրերը պատկերում են որսի արարողություն, աստղերի համաստեղություն, առեղծվածային հերոսներ և կենդանիներ:  Կան նաև առասպելական մարդկանց, կենդանիների և Արևի, Լուսնի, Օձի և Վիշապի պաշտամունքի պատկերներ:

«Սպուտնիկ Արմենիա»