Տեղեկություն

Բիզնես Դասի ավիատոմսերի վերադարձը

Ավիատոմսերի վերադարձն իրականացվում է ավիատոմսի սակագնի կանոնների հիման վրա:

Ուղևորները, որոնք ձեռք են բերել բիզնես դասի տոմս, կարող են պահանջել ավիատոմսի վերադարձ ինչպես մեկնելուց առաջ, այնպես էլ մեկնելուց հետո:

Բիզնես դասի ավիատոմսերի վերադարձն իրականացվում է առանց պահումների: 

Ավիատոմսի վերադարձի հայտ ներկայացնելուց  անհրաժեշտ է հաշվի առնել մի քանի գործոն:

  1. Եթե տոմսը ձեռք է բերվել միջնորդի կողմից, ապա այդ դեպքում անհրաժեշտ է դիմել գործակալին ։ 

  2. Եթե տոմսը ձեռք է բերվել ավիաընկերության պաշտոնական էջում, ապա հարցումը պետք է թողնել ավիաընկերության կայքում "Իմ ամրագրումները" բաժնում

  3. Եթե ավիատոմսը ձեռք է բերվել ավիաընկերության գրասենյակում, ապա անհրաժեշտ է կապ հաստատել վաճառքի բաժնի աշխատակիցների հետ:

  4. Եթե ավիատոմսի գնումն իրականացվել է քարտով, վերադարձի գումարը կփոխանցվի նույն քարտին 3-30 աշխատանքային օրվա ընթացքում:

  5. Եթե ավիատոմսի գնումն իրականացվել է կանխիկ եղանակով, ապա վերադարձի գումարը նույնպես կիրականացվի կանխիկ եղանակով: