Այսօր`Հուլիսի 5-ին, «Արմենիա» ավիաընկերությունը իրականացրեց իր առաջին չարտերային չվերթը՝ Երևան-Լառնակա-Երևան ուղղությամբ: Ընդհանրապես ամառային սեզոնին մեր ավիաընկերությունը բացի կանոնավոր չվերթներից իրականացնելու է նաև չարտերային չվերթներ դեպի Տիվատ, Հռոդոս, Կատանիա, Վենեցիա և Բարսելոնա: Մաղթում ենք մեր ուղևորներին հաջողություն և ծով տպավորություններ, իսկ «Արմենիա» ավիաընկերության օդանավի անձնակազմին բարի թռիչք և փափուկ վայրէջք: