Նորություններ

«Արմենիա» ավիաընկերության ուղևորը դարձավ Վորոնեժի օդանավակայանում սպասարկված 500.000 -րդ հաճախորդը

500.000 ուղևոր տասը ամսում: «Արմենիա» ավիաընկերության Վորենեժ-Երևան չվերթի ուղևորը Վորոնեժի միջազգային օդանավակայանի համար պատմական  ցուցանիշի մի մասն է: Զարուհի Հակոբյանը չէր էլ կարող պատկերացնել, որ Հայաստան վերադառնալու օրը կնշանավորվի բազմաթիվ անակնկալներով: ՈՒղևորություն Թաիլանդ երկու անձի համար, Վորոնեժի միջազգային օդանավակայանի բիզնես սրահում մեկ տարի անվճար սպսարկվելու հնարավորություն, «Արմենիա» ավիաընկերության Երևան-Վորոնեժ-Երևան չվերթի անվճար տոմս: Տոնական օրը ամբողջացրեցին և հայկական շունչ հաղորդեցին Վորոնեժի հայ համայնքի տաղանդավոր երաժիշտներն ու երգիչները: Իսկ վերջում իհարկե շոմպայն և ծաղիկներ օրվա  հերոսին :

«Սա մեզ համար կարևոր թիվ է և ավիաընկերությունը լուրջ ներդրում ունի այս գործընթացում: Ուրախ ենք, որ Վորոնեժի օդանավակայանում սպասարկված հինգ հարյուր հազարերորդ հաճախորդը հենց «Արմենիայի» ուղևորն է», – նշեց 
օդանավկայանի տնօրեն Ալեքսանդր Բելեվիչը: Նա նաև հավելեց, որ չվերթը հետաքրքրում է ոչ միայն հայերին, այլև ռուս զբոսաշրջիկներին, որոնք գերադասում են հարմարավետ ու մատչելի ճամփորդությունը:

Իր հերթին «Արմենիա» ավիաընկերության փոխտնօրեն Գևորգ Խաչատրյանը նշեց, որ Վորոնեժի օդանավակայանը միշտ զարմացնում է իր հետաքրքիր մոտեցումներով: “Ուրախ ենք համագործակցել նման կրեատիվ մարդկանց հետ, նաև հպարտ ենք, որ հոբելյանական հաճախաորդը մեր ուղևորն է ու մեր հայրենակիցը: Այն փաստը, որ հենց մեր չվերթով է տեղափոխվում  հինգ հարյուր հազարերորդ ուղևորը,վկայում է մեր ներդրման մասին այս շեմի հախթահարման գործում”, – ընդգծեց նա: 

Նշենք, որ «Արմենիա» ավիաընկերությունը գործարկել է Երևան-Վորոնեժ- Երևան չվերթը 2016թ դեկտեմբերի 16-ին: Չվերթները իրականացվում են շաբաթական երկու անգամ՝ Երեքշաբթի և ՈՒրբաթ օրերին: Իր ուղևորների հարմարավետության համար «Արմենիա» ավիաընկերությունը գործարկել է նաև www.armeniafly.com կայքը, որտեղից կարելի է ձեռք բերել ավիաընկերության բոլոր կանոնավոր չվերթների տոմսերը:

«Արմենիա» ավիաընկերությունը ստեղծվել է 2015 թվականի դեկտեմբերին: 2016 թվականի Հուլիսի  11-ին: Այն տեղակայված է Երևանում, «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում: Ավիաընկերությունը իր «Իրականացնելով երեզանքը» կարգախոսին համահունչ տարբեր ուղղություններով կանոնավոր չվերթեր է գործարկել՝ Բեյրութ, Թել-Ավիվ, Միներալնիյե Վոդի,Վորոնեժ ։Բացի դա, «Արմենիայի» օդանավերը չարտերային ուղևորափոխադրումներ են իրականացում Թեհրան, Սալոնիկ, Բարսելոնա, Տիվատ, Ռոդոս, Կորֆու, Հերակլիոն, Բաղդադ, Էրբիլ, Վենետիկ, Հռոմ, Շարմ էլ Շեյխ։