Գաղտնիության քաղաքականություն

Կայքը պատկանում է «Էյր Դիլիջանս» ավիաընկերությանը, որը և տնօրինում է այն:


Պաշտպանելով ձեր անձնական գաղտնիությունը
Մենք կարևորում ենք Ձեր տվյալների գաղտնիությունը: «Էյր Դիլիջանս» ավիաընկերության հաճախորդների և կայքի օգտատերերի անձնական տվյալներին մենք վերաբերվում ենք ամենայն պատասխանատվությամբ՝ հետևելով օրենսդրական նորմերին: Չնայած այն փաստին, որ Գաղտնիության քաղաքականությունը պայմանագրային չէ և որևէ իրավունք չի ընձեռում,
«Էյր Դիլիջանս» ավիաընկերությունը կարևորում է Ձեր անձնական տվյալների պաշտպանությունը:


Տվյալների գաղտնիություն
Ամրագրումներ կատարելիս Ձեր անձնական տվյալների գաղտնիությունը պահպանելու համար «Էյր Դիլիջանս» ավիաընկերությունը տվյալները գաղտնագրում է SSL տեխնոլոգիայով: SSL գաղտնագրային արձանագրումն, օրինակ, թույլ է տալիս գաղտնագրել Ձեր քարտային տվյալները, երբ ամրագրումներ անելիս դրանք մուտքագրում եք «Էյր Դիլիջանս» ավիաընկերության կայքում: Եթե ձեր դիտարկիչը (բրաուզերը) աշխատում է SSL տեխնոլոգիայով, ամրագրումներ կատարելիս ձեր դիտարկիչից կարող եք ընտրել «Secure Mode» տարբերակը և ձեր քարտային և մյուս բոլոր անձնական տվյալները կգաղտնագրվեն այս տեխնոլոգիայով: Եթե Ձեր դիտարկիչը կցված չէ SSL տեխնոլոգիային, խորհուրդ ենք տալիս թարմացնել դիտարկիչը կամ ներբեռնել նորը, այլապես «Էյր Դիլիջանս» ավիաընկերությունը չի կարողանա գաղտնագրել ձեր անձնական տվյալները: Այդ դեպքում «Էյր Դիլիջանս» ավիաընկերությունը որևէ պատասխանատվություն չի կրում:


Ի՞նչ տվյալներ է հավաքագրում «Էյր Դիլիջանս» ավիաընկերությունը
Ձեր ճամփորդությունը կազմակերպելու համար ահրաժեշտ է, որ տրամադրեք Ձեր անունը, ազգանունը, բնակության հասցեն, էլփոստի հասցեն և հեռախոսահամարը: Այս տվյալներն օգտագործվելու են ավիափոխադրումների ծառայություններ մատուցելու համար:


Էլփոստային ծառայություններ
«Էյր Դիլիջանս» ավիաընկերությունը կարևորում է էլեկտրոնային ծառայությունների մատուցումը: Հենց այս ծառայությունները հաճախորդներին և կայքի օգտատերերին հնարավորություն են տալիս արագ տեղեկություն ստանալ:
http://www.airdilijans.com/


Անվտանգության ի՞նչ միջոցառումներ է ձեռնարկում «Էյր Դիլիջանս» ավիաընկերությունը
«Էյր Դիլիջանս» ավիաընկերությունն իր ուժերի ներածին չափով ամեն ինչ անում է ձեր անձնական տվյալները պաշտպանելու համար: Միայն լիազորված մարդիկ կարող են հասանելիություն ստանալ տվյալներին:


Այլ կայքերի հղումներ
«Էյր Դիլիջանս» ավիաընկերության կայքի որոշ էջերում կան հղումներ դեպի այլ կազմակերպությունների կայքեր: Քանի որ «Էյր Դիլիջանս» ավիաընկերությունը չի կարող պատասխանատու լինել այդ կայքերում ձեր տվյալների պաշտպանության համար, հորդորում ենք մինչև այդ կայքից օգտվելն ուշադիր ընթերցել տվյալ կայքի անձնական տվյալների պաշտպանության քաղաքականության մասին:


Cookie-ների օգտագործում
Երբ այցելում եք մեր կայք, մենք կարող ենք օգտագործել Cookie-ներ, որպեսզի համակարգը հիշի Ձեր տվյալները: Cookie-ները չեն պահպանում ձեր մասին որևէ անձնական կամ կոնֆիդենցիալ տեղեկություն: Սրանք որոշակի տվյալներ են, որոնք պահպանվում են ձեր համակարգչի կոշտ սկավառակի վրա: Դուք կարող եք թույլատրել կամ չեղարկել Cookie-ների գործառույթը ձեր դիտարկիչի կարգավորումների մեջ: Հիշեք, որ Cookie-ներն անջատելով հնարավոր է որոշակի գործառույթներ չկարողանաք իրականացնել կայքում:


Փոփոխություններ
«Էյր Դիլիջանս» ավիաընկերությունն իրավունք ունի ցանկացած ժամանակ փոխել կամ խմբագրել Գաղտնիության քաղաքականությունը՝ առանց տեղյակ պահելու: Նմանատիպ ցանկացած փոփոխություն ուժի մեջ է մտնում անմիջապես կայքում տեղադրվելուց հետո: Եթե շարունակում եք օգտվել կայքից, նշանակում է, որ համաձայն եք փոփոխություններին:


Կապ
«Էյր Դիլիջանս» ավիաընկերության Գաղտնիության քաղաքականությանն առնչվող հարցերի, առաջարկների կամ բողոքների համար խնդրում ենք կապվել մեզ հետ
հետևյալ կոնտակտներով.
Էլ.փոստ՝ privacy@armeniafly.com

«Էյր Դիլիջանս» ավիաընկերություն
Վ. Սարգսյան 10 «Պիացա Գրանդե» բիզնես կենտրոն
Երևան 0010
Հայաստան