Ուղեբեռի որոնում

 

Մենք ցավում ենք, որ դուք չեք կարողացել ստանալ ձեր ուղեբեռը ժամանակին: Օրական աշխարհում գրանցվում է մոտավորապես 50 միլիոն ուղեբեռ և  յուրաքանչյուրին փակցվում է ուղեբեռի առանձին պիտակ: Այդ պահից սկսած՝ ավիաընկերությունը կրում է պատասխանատվություն ձեր ուղեբեռի համար: Վստահ եղեք, որ մենք կանենք ամեն հնարավորը, որպեսզի ամենակարճ ժամկետներում վերադարձնենք Ձեր ուղեբեռը:

Եթե դուք չեք գտել Ձեր ուղեբեռը, խնդրում ենք դիմել օդանավակայանի աշխատակիցներին, որոնք պատասխանատու են ուղեբեռի որոնման համար:

ՈՒղեբեռի որոնման համար մենք օգտագործում ենք "WorldTracer" միջազգային ավտոմատացված համակարգը, որը հնարավորություն է ընձեռում տեսնել ուղեբեռի գտնվելու վայրն ու հետևել տեղաշարժին ամբողջ աշխարհում: ՈՒղեբեռի կարգավիճակի մասին տեղեկություն ստանալու համար խնդրում ենք Ձեզ դիմել ավիաընկերության ներկայացուցիչներին: Եթե Ձեզ մոտ առաջացել են այլ լրացուցիչ հարցեր Ձեր ուղեբեռի տեղեկության վերաբերյալ, խնդրում ենք կապվել   +374 (11) 747777 հեռախոսահամարով կամ office@armeniafly.com էլ․ փոստով։  


Ուղղություններ


Նորություններ

28.02.2018 - Հարցազրույց «Արմենիա» ավիաընկերության  թռիչքային ծառայության պետ՝ Ալբերտ Կարապետյանի հետ

Մարտի 5-ին մեր օդաչուների  նոր խումբը մեկնել է նախնական վերապատրաստման, մեկը որպես օդանավի հրամանատար, մյուսը որպես օդաչու:

01.08.2016 - «Արմենիա»-ն բացում է թևերը

Օգոստոսի 1-ին դեպի Մոսկվա իր առաջին թռիչքը կատարող Բոինգ 737-500 «Արմենիա» ավիաընկերության օդանավը դիմավորեցին Վնուկովո օդանավակայանում` ջրային շիթերի «հրավառությամբ»

11.07.2017 - Ձեր գովազդը երկնքում. Արմենիա ավիաընկերությունը ներկայացրեց իր` «Արմենիա» օդանավի ամսագիրը

«Արմենիան» կանոնավոր չվերթեր է իրականացնում  Բեյրութ, Թել-Ավիվ, Միներալնիյե Վոդի, Սալոնիկ, Վորոնեժ, Թբիլիսի

30.11.2019 - Սև ուրբաթ

«Սև ուրբաթ» կապույտ երկնքի սիրահարների համար: