Օնլայն հաշվառման կանոնները.

ԱՌՑԱՆՑ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ ԲԱՑՎՈՒՄ Է ԹՌԻՉՔԻՑ 20 Ժ․ ԱՌԱՋ

 1․  Ամրագրման համարի մուտքագրում

Խնդրւմ ենք մուտքագրել հետևյալ նախընտրելի տվյալներից որևէ մեկը.

  • Ամրագրման համար
  • Տոմսի համար
  • Չվերթի այլ մանրամասներ

Եթե Ձեր ավիատոմսը տարանցիկ է և ներառում է մի քանի շաղկապված չվերթ, ապա խնդրում ենք մուտքագրել միայն սկզբնակետի և վերջնակետի եռատառ կոդերը: Օրինակ՝ Եթե Դուք ուղևորվում եք Մոսկվայից Թբիլիսի՝ Երևանով, ապա մուտքագրեք տարանցիկ չվերթի VKO-TBS եռատառ կոդը՝ համակարգ մուտք գործելու համար:

     2․ Ուղևորի տվյալների մուտքագրում

  • Ընտրեք ուղևորի անունը՝ հաշվառման համար,
  • Մուտքագրեք Ձեր քաղաքացիության երկիրը
  • Մուտքագրեք Ձեր անձնագրային տվյալները

Դեպի Եվրոպա ճամփորդող ուղևորները անձնագրային տվյալները մուտքագրելուց հետո, պետք է հաստատեն հետևյալ պայմաններից որևէ մեկը.

  • Ես շենգեն գոտուն անդամակցող երկրի քաղաքացի եմ
  • Ես ունեմ Եվրոպայի մուտքի շենգեն վիզա

      3․Նստատեղի ընտրություն

Եթե Դուք ճամփորդում եք էկոնոմ դասի ավիատոմսով կարող եք ընտրել անվճար կամ վճարովի նստատեղ՝ մուտք գործելով "Առցանց հաշվառում" բաժին։

Բիզնես դասի և Էկոնոմ Պրեմիում դասի ավիատոմսերով ուղևորները ունեն նստատեղի ազատ ընտրության հնարավորություն:

«Արմենիա» ավիաընկերությունը, անվտանգության կանոներից ելնելով, կարող է փոխել Ձեր նստատեղը:

Ապահովությունից ելնելով տպեք կամ էլեկտրոնային նամակի միջոցով Ձեր բջջային հեռախոսի մեջ ներբեռնեք հաշվառման թերթիկը՝ անհրաժեշտության դեպում անձնագրային ստուգման և նստեցման ժամանակ ներկայացնելու համար: 

 


Ուղղություններ


Նորություններ

10.12.2018 - Նախապատրաստական աշխատանքներ թռիչքից առաջ

«Արմենիա» ավիաընկերության Boeing 737-500 օդանավը պատրաստվում է թռիչքի: Նախապատրաստական աշխատանքներ թռիչքից առաջ:

01.03.2019 - Գազօջախից մինչև մեծ թռիչք

Մեկը նրա համար անհանգստանում է, մյուսը  կարոտում է, իսկ  բոլորով սպասում են Մինչ տղամարդիկ ծաղրում են կանանց տրամաբանությունը, կանայք օդում, ջրում, ցամաքում ու խոհանոցում կարծրատիպեր են կոտրում՝ համատեղելով անհամատեղելին:

20.03.2023 - «Արմենիա» Ավիաընկերությունը կվերանվանվի «AIR DILIJANS»

Որոշումը կայացվել է մեր ուղևորների շահերից ելնելով, նրանց ժամանակը խնայելու և ավիաընկերության ծառայություններից օգտվելիս հարմարավետություն ապահովելու նպատակով:

15.08.2017 - «Արմենիա» ավիաընկերության բիզնես դասի ուղևորները շուրջօրյա մուտքի հնարավորություն ունեն «Զվարթնոցի» բիզնես սրահ

Երևանից Թել-Ավիվ, Սալոնիկ, Վորոնեժ ու Միներալնիե Վոդի թռչող ուղևորները շուրջօրյա մուտքի հնարավորություն ունեն «Զվարթնոցի» բիզնես սրահ