Բիզնես դաս

Բոլոր նրանց համար, ովքեր պահանջկոտ են իրենց շրջապատի հանդեպ և սպասում են բարձր որակի ծառայություն իրենց ճամփորդության բոլոր փուլերում, մենք կարող ենք առաջարկել բիզնես դասի տոմսեր:  ՈՒղևորների հատուկ սպասարկումը սկսվում է  օդանավակայանում: Օդանավակայանում բոլոր ընթացակարգերը առաջանահերթ անցնելու համար բիզնես դասի ուղևորներին տրամադրվում են գրանցման առանձին  կետեր: Որոշ օդանավակայաններում գրանցման առանձին կետեր չեն հատկացվում, և այդ դեպքում բիզնես դասի ուղևորները գրանցումն անցնում են արտահերթ: Օդանավակայանների մեծ մասում, որտեղ չվերթներ է իրականացնում մեր ավիաընկերությունը, բիզնես դասի ուղևորներին մատուցվում է ծառայություն բիզնես սրահում: Մինչև  օդանավի աստիճանները բիզնես դասի ուղևորներին տեղափոխում ենք առանձին տրանսպորտային միջոցով: Այն օդանավակայաններում, որոնք հագեցած են տելետրապներով, բիզնես դասի ուղևորներին հրավիրում են նստեցման սպասման սրահի ընդհանուր մուտքով: Բիզնես դասի ուղևորների նստեցումը կատարվում է էկոնոմ դասի ուղևորների նստեցումից հետո միայն: Վայրէջքի օդանավակայան ժամանելուն պես՝ բիզնես դասի ուղևորները առաջինն են լքում օդանավը: Բիզնես դասի սրահը տեղակայված է  օդանավի դիմացի հատվածում՝ անձնակազմի խցիկի ետևում: Այն հագեցած է հարմար բազմոցներով, որոնք առավելագույնս  ապահովում են Ձեր հանգիստ և հարմարավետ թռիչքը: Բիզնես դասի ուղևորների համար նախատեսված է առանձին զուգարան: Օդանավ նստելուց հետո մեր ուշադիր բորտուղեկցորդները կօգնեն Ձեզ տեղավորել Ձեր բաճկոնը կամ կոստյումը  բիզնես դասի համար հատկացված հանդերձարանում: Հանգստի կամ քնի համար մենք տրամադրում ենք առանձին փաթեթավորված բարձեր և ծածկոցներ: Ծառայության հատուկ մասն է կազմում բիզնես դասի ուղևորների ճաշացանկը: Բիզնես դասի ուղևորներին առաջարկվում է զովացուցիչ ըմպելիքներ, ալկոհոլային խմիչքներ, բազմազան սառը նախուտեստներ և տաք ուտեստների մեծ ընտրանի: Բիզնես դասի ճաշացանկին կարող եք ծանոթանալ «Սնունդ օդանավում» բաժնում: Բիզնես դասով ճամփորդող ուղևորների համար նախատեսված է նաև հավելյալ քաշով ուղեբեռ ՝ առանց լրացուցիչ վճարների: Մենք մշտապես աշխատում ենք ծառայության ստանդարտների կատարելագործման ուղղությամբ և ձեր մասին  հոգածությունը վստահում ենք մեր լավագույն բորտուղեկցորդներին:

Թռչեք հարմարավետությամբ


Ուղղություններ


Նորություններ

28.02.2018 - Հարցազրույց «Արմենիա» ավիաընկերության  թռիչքային ծառայության պետ՝ Ալբերտ Կարապետյանի հետ

Մարտի 5-ին մեր օդաչուների  նոր խումբը մեկնել է նախնական վերապատրաստման, մեկը որպես օդանավի հրամանատար, մյուսը որպես օդաչու:

01.08.2016 - «Արմենիա»-ն բացում է թևերը

Օգոստոսի 1-ին դեպի Մոսկվա իր առաջին թռիչքը կատարող Բոինգ 737-500 «Արմենիա» ավիաընկերության օդանավը դիմավորեցին Վնուկովո օդանավակայանում` ջրային շիթերի «հրավառությամբ»

20.10.2017 - «Արմենիա» ավիաընկերության ուղևորը դարձավ Վորոնեժի օդանավակայանում սպասարկված 500.000 -րդ հաճախորդը

Արմենիա» ավիաընկերության Վորենեժ-Երևան չվերթի ուղևորը Վորոնեժի միջազգային օդանավակայանի համար պատմական ցուցանիշի մի մասն է:

20.12.2019 - 35 տարի օդում՝ Արցախյան ազատամարտից մինչև Աֆղանստան ու Իրաք. հայ օդաչուն կյանքը նվիրել է ավիացիային

Քչախոս, բարի, վստահություն ներշնչող օդաչու Էդուարդ Կարապետյանն արդեն 35 տարի «օդում է» և պատրաստվում է ևս 10 տարի ծառայել հայկական ավիացիային: