Aero Mart ծրագրի շնորհանդեսը տուրիստական գործակալությունների համար

Aero Mart ծրագրի շնորհանդեսը տուրիստական գործակալությունների համար

 

«Արմենիա» ավիաընկերությունը հունիսի 23-ին կազմակերպել է  Aero Mart ծրագրի շնորհանդեսը, որին մասնակցում էին, Հայաստանում գործող խոշոր տուրիստական գործակալությունները: Շնորհանդեսին բացման խոսքով հանդես եկավ ավիաընկերության գլխավոր տնօրեն Ռոբերտ Օգանեսյանը, ով կարևորեց տուրիստական գործակալությունների հետ համատեղ արդյունավետ և փոխշահավետ համագործակցությունը: Կարևորելով տուրիստական գործակալությունների դերը՝ Ռոբերտ Օգանեսյանը հույս հայտնեց, որ այդ համագործակցությունը կդրվի ամուր հիմքերի վրա և դրական կանդրադառնա «Արմենիա» ավիաընկերության ուղևորների վրա: Այնուհետև «Արմենիա» ավիաընկերության ամրագրման բաժնի աշխատակիցները մանրամասն ներկայացրեցին և ծանոթացրեցին տուրիստական գործակալություններին Aero Mart ծրագրի առանձնահատկությունները: Հանդիպման վերջում տուրիստական գոծակալությունների տնօրենները ցանկություն հայտնեցին ստորագրել պայմանագիր «Արմենիա» ավիաընկերության հետ և սկսել համատեղ աշխատանքը:


20.01.2019 - Բեյրութի երկնքում կրկին «Արմենիա»-ի օդանավերն են…

  Ապրիլի 19-ից «Արմենիա» ավիաընկերությունը վերսկսում է արդեն ավանդական դարձած Երևան-Բեյրութ-Երևան ուղիղ կանոնավոր չվերթերը: Այս մասին ավելի մանրամասն պատմեց  ավիաընկերության գլխավոր տնօրենի տեղակալ Գևորգ Խաչատրյանը.

10.12.2018 - Նախապատրաստական աշխատանքներ թռիչքից առաջ

«Արմենիա» ավիաընկերության Boeing 737-500 օդանավը պատրաստվում է թռիչքի: Նախապատրաստական աշխատանքներ թռիչքից առաջ:

05.03.2018 - Ֆրանսիացի պաշտոնյան ոգևորված է Երևան-Լիոն չվերթի բացմամբ

Երևան-Լիոն-Երևան չվերթի բացման կապակցությամբ Ֆրանսիա այցելած` «Արմենիա» ավիաընկերության փոխտնօրեն Գևորգ Խաչատրյանը հանդիպումներ ունեցավ տեղի հայ համայնքի և Լիոնի շրջանի ներկայացուցիչների հետ:

20.02.2019 - «Արմենիա» ավիաընկերությունը Արցախում․․․

«Արմենիան» կսկսի Արցախում ակտիվ գործունեություն ծավալել՝ գործակցության շահավետ առաջարկներ ներկայացնելով զբոսաշրջության ոլոտի պետական և մասնավոր հատվածներին: