Երեխաներ առանց ուղեկցողի

«Արմենիա»  ավիաընկերությունը մատուցում է  "Unaccompanied Minors" ծառայությունը

UMNR գործընթացը դա հատուկ ծառայություն է, որը մատուցում է ավիաընկերությունը այն երեխաների համար, ովքեր ճանապարհորդում են առանց մեծահասակների ուղեկցության:

5-ից 16 տարեկան երեխաները կարող են  ճանապարհորդել մեր ավիաընկերության չվերթներով առանց մեծահասակ ուղևորների ուղեկցությամբ այն դեպքում, եթե ձևակերպեն ուղեկցողի հատուկ ծառայությունը: Այս ծառայությունը մատուցվում է  բոլոր ուղղությունների՝ թռիչքի և վայրէջքի օդանավակայաններում:

5-ից 11 տարեկան երեխաների համար ամրագրվում է տոմս սովորական սակագնով (մանկական և երիտասարդական սակագինը չի գործում) առանց ծառայության համար հավելյալ վճարի.

12-ից 16 տարեկան երեխաների համար ամրագրվում է տոմսը սովորական սակագնով   (երիտասարդական սակագինը չի գործում).

Ծառայության համար հավելյալ վճարը կազմում է  30 եվրո, որը գործում է «Արմենիա» ավիաընկերության բոլոր չվերթների համար

ՈՒղեկցողի ծառայությունը ձևակերպելու դեպքում անհրաժեշտ է տրամադրել անձնագրի տվյալները (երեխայի ճամփորդական փաստաթուղթը) և երեխայի քաղաքացիության մասին տվյալը:

Ծառայության ձևակերպման համար անհրաժեշտ է թռիչքի օդանավակայանում գրանցումից առաջ լրացնել հատուկ ուղեկցող տեղեկանք, որը Ձեզ կտրամադրի մեր աշխատակիցը:

Այնուհետև մեր աշխատակիցը կուղեկցի Ձեր երեխային օդանավ, որտեղ մեր բորտուղեկցորդները կհետևեն նրան ամբողջ թռիչքի ընթացքում:

Խնդրում ենք չլքել օդանավակայանը մինչև օդանավի թռիչքը:

Չվերթի ժամանելուց հետո օդանավակայանի մեր անձնակազմը կուղեկցի Ձեր երեխային ամբողջ գործընթացի ընթացքում՝ մինչև դիմավորող անձին հանձնելը:

Մենք կարող ենք հանձնել երեխային միայն ուղկեցող տեղեկանքում նշված անձին կամ ավիաընկերության այն աշխատակիցներին, որ չվերթին տեղի է ունեցել երեխայի նստեցումը: Ձեր տեղեկանքում նշված դիմավորող անձը պետք է ունենա անձը հաստատող փաստաթուղթ:

Եթե ինչ-ինչ պատճառներով տվյալ անձը չդիմավորի երեխային, մենք ստիպված կլինենք ուղարկել երեխային հետ՝ դեպի թռիչքի օդանավակայան: Բացի այդ, դուք պարտավորվում եք վճարել այդ գործընթացի հետ կապված ծախսերը:


Ուղղություններ


Նորություններ

02.06.2016 - «Արմենիա» ավիաընկերությունը ներդրել է ավիատոմսերի ամրագրման Aero Mart համակարգը

Հարգելի գործընկերներ` ուրախ ենք տեղեկացնել ձեզ, որ «Արմենիա» ավիաընկերությունը պայմանագիր է ...

20.02.2019 - «Արմենիա» ավիաընկերությունը Արցախում․․․

«Արմենիան» կսկսի Արցախում ակտիվ գործունեություն ծավալել՝ գործակցության շահավետ առաջարկներ ներկայացնելով զբոսաշրջության ոլոտի պետական և մասնավոր հատվածներին:

23.06.2016 - Aero Mart ծրագրի շնորհանդեսը տուրիստական գործակալությունների համար

«Արմենիա» ավիաընկերությունը հունիսի 23-ին կազմակերպել է Aero Mart ծրագրի շնորհանդեսը ...

11.07.2017 - Ձեր գովազդը երկնքում. Արմենիա ավիաընկերությունը ներկայացրեց իր` «Արմենիա» օդանավի ամսագիրը

«Արմենիան» կանոնավոր չվերթեր է իրականացնում  Բեյրութ, Թել-Ավիվ, Միներալնիյե Վոդի, Սալոնիկ, Վորոնեժ, Թբիլիսի