Օդաչուներ և Բորտուղեկցորդներ

Ինչի՞ց է սկսվում ավիաընկերությունը.

մարդկանցից, որոնք մանկուց երազել են երկնքի մասին, ովքեր չեն պատկերացրել իրենց կյանքն առանց անսահման ամպերի և ճերմակ օդանավերի, բորտուղեկցորդներից և օդաչուներից:

Դպրոցական տարիներից «Արմենիա» ավիաընկերության երկրորդ օդաչու Արմեն Պապիկյանը երազել է գնալ պապի հետքերով` ողջունել ուղևորներին օդանավում և մաղթել հաճելի թռիչք: 

 

«Դեռ մանկուց ես հստակ որոշել էի օդաչու դառնալ: Այժմ ես չեմ պատկերացնում իմ  կյանքն առանց երկնքի

 Արմեն Պապիկյան՝ «Արմենիա» ավիաընկերության
 Boeing 737-ի երկրորդ օդաչու

 

Մեր ուղևորները կարող են հանգիստ լինել: Դուք վստահում եք Ձեր կյանքն իրենց գործի մասնագետներին: Մեր փորձառու օդաչուները ունեն միջազգային կարգի վկայականներ և պարբերաբար վերապատրաստում են անցնում S7 airlines ուսումնական կենտրոնում: Նրանք միշտ ձգտում են դարձնել Ձեր թռիչքը մաքսիմալ հարմարավետ:

 

«Օդաչուի կարիերայի ընթացքում ես օդում անցկացրել եմ   21000 ժամ»

 Ալբերտ Կարապետյան՝ «Արմենիա»

 ավիաընկերության Boeing 737 օդանավի հրամանատար

                                                                                        

 

 Ամբողջ թռիչքի ընթացքում մեր ուղևորերի հարմարավետությունը ապահովում են ավիաընկերության բարձր որակավորում ունեցող բորտուղեկցորդները: Նրանք ուսումնական դասընթացները անցնում են` խստագույնս պահպանելով միջազգային նորմերը:  Մեր բորտուղեկցորդները հանձնում են դժվարագույն քննություններ հետևյալ մասնագիտություններից` ուղևորների սպասարկում, հոգեբանություն, բշկություն, գործողություններ արտակարգ իրավիճակներում: Նրանց պարտականությունների մեջ մտնում են ոչ միայն ուղևրների նստեցումն ու  սնունդով ապահովելը, այլ նաև առաջին բուժօգնություն ցուցաբերելը և ինչու չէ օգնել օդաչուին նստեցնել օդանավը: 

«Մեզ համար «Արմենիա» ավիաընկերության ուղևորները թանկ հյուրեր են, որոնց միշտ ուրախ ենք տեսնել մեր օդանավում»

    Իզաբելա Սարգսյան՝
    «Արմենիա» ավիաընկերության
    բորտուղեկցորդների ծառայության տնօրեն


Ուղղություններ


Նորություններ

20.03.2018 - ԿԱՅԱՑԱՎ «ՄԵԿ ԱՆԳԱՄ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ» ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄՐՑՈՒՅԹԻ ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅՈՒՆԸ

«Մեկ անգամ Հայաստանում» ուշագրավ և իրական պատմությունների մրցույթը լրացուցիչ խթան կդառնա Հայաստանը և Արցախն աշխարհին ներկայացնելու համար: Այն թույլ է տալիս մրցույթի մասնակիցների պատմությունների միջոցով ներկայացնել Հայաստանի զբոսաշրջային գրավչությունը, նորովի բացահայտել աշխարհում հնագույն երկրներից մեկի հայտնի ու դեռևս անհայտ կողմերը:

07.07.2016 - «Արմենիա» ավիաընկերությունը մեկնարկում է կանոնավոր չվերթները

Հուլիսի 7-ից «Արմենիա» ավիաընկերությունը սկսում է իր կանոնավոր չվերթների տոմսերի վաճառքը Մինովդի ...

02.06.2016 - «Արմենիա» ավիաընկերությունը ներդրել է ավիատոմսերի ամրագրման Aero Mart համակարգը

Հարգելի գործընկերներ` ուրախ ենք տեղեկացնել ձեզ, որ «Արմենիա» ավիաընկերությունը պայմանագիր է ...

20.02.2019 - «Արմենիա» ավիաընկերությունը Արցախում․․․

«Արմենիան» կսկսի Արցախում ակտիվ գործունեություն ծավալել՝ գործակցության շահավետ առաջարկներ ներկայացնելով զբոսաշրջության ոլոտի պետական և մասնավոր հատվածներին: