Ձեռքի ուղեբեռի սահմանափակումները
Օդանավակայաններում գոյություն ունեն սահմանափակումներ ձեռքի ուղեբեռում հեղուկներ տեղափոխելու դեպքում:
Տվյալ սահմանափակումը տարածվում է ջրի, օծանելիքների, սպրեյների, լոսյոնների, գել երի` գումարած մազերի և լոգանքի գելերի վրա:
Թույլատրվում է Ձեզ հետ օդանավ տեղափոխել նշված ապրանքներից շատ քիչ քանակությամբ, եթե դրանք փաթեթավորված են և չեն գերազանցում 100 մլգ-ը:
Տվյալ տարողունակությունները պետք է տեղադրված լինեն թափանցիկ, պլաստիկ փաթեթում:
Դուք Ձեր ձեռքի ուղեբեռում կարող եք ունենալ միայն մեկ այդպիսի փաթեթ:
Առարկաներ և նյութեր, որոնք արգելված է տեղափոխել օդանավով
Անվտանգության միջազգային կանոնների նկատառումներից ելնելով` ուղեբեռում չի
թուլյատրվում անցկացնել հետևյալ առարկաներն ու նյութերը`
- ներկառուցված ազդանշանով պորտֆելներ և քեյսեր
- պայթուցիկ, հրավառ և շուտ բռնկվող նյութեր, ազդանշանային հրթիռներ
- ճնշման տակ գտնվող տարատեսակ նյութեր`ինքնապաշտպանության համար
նախատեսված սփրեյներ, տուրիստական գազի բալոններ,աէրոզոլներ
- հրավտանգ նյութեր պարունակող առարկաներ, օրինակ կրակայրիչ լիցքավորման համար նախատեսված հեղուկներ, ներկ, լաք, մաքրող միջոցներ
- թեթև բռնկվող նյութեր, օրինակ լուցկի
- նյութեր, որոնք ջրի հետ շփման արդյունքում արտազատում են դյուրավառ գազ
- հակաօքսիդանտներ, օրինակ սպիտակեցնող փոշիներ, ջրածնի երկօքսիդ
- թունավոր նյութեր, օրինակ սնդիկ
- ռադիոակտիվ նյութեր և առարկաներ
- կոռոզիոն նյութեր, քիմիական թթուներ և հիմքեր, մարտկոցներ
- հեղուկ տարրեր
- նյութեր, որոնք օժտված են հզոր մագնիսական հատկությամբ
- ցանկացած սարք, որը պարունակում է վառելիքի անգամ աննշան չափաբաժին: