Ուղեբեռ

Օդանավակայանները սահմանափակումներ ունեն ձեռքի ուղեբեռով հեղուկներ տեղափոխելու համար։

Այս սահմանափակումը վերաբերում է ջրի, լոսյոնների, օծանելիքների, սփրեյների, գելերի, ներառյալ մազերի և ցնցուղի գելերին: Ինքնաթիռում թույլատրվում է վերը թվարկված նյութերի միայն փոքր քանակությունը, բայց միայն այն դեպքում, եթե դրանք փաթեթավորված են տարաներում, որոնց ծավալը չի ​​գերազանցում 100 մլ-ը: Այս տարաները պետք է տեղադրվեն թափանցիկ պլաստիկ տոպրակի մեջ:

Անվճար տեղափոխվող առարկաներ

  • հովհանոց
  • ձեռնափայտ
  • ծաղկեփունջ
  • թռիչքի ընթացքում ընթերցելու համար տպագիր ստեղծագործություններ
  • կանացի պայուսակ/ տղամարդու պորտֆել
  • նոութբուք, ֆոտոխցիկ, տեսախցիկ
  • մանկական սնունդ թռիչքի ընթացքում երեխային կերակրելու համար
  • բջջային հեռախոս
  • հենակներ
  • «Duty Free»-ից գնված ապրանքներով տոպրակ:

Նշված ապրանքները չեն ձևակերպվում և չեն մակնշվում։

Ձեռքի ուղեբեռի սահմանափակումները

Օդանավակայաններում գոյություն ունեն սահմանափակումներ ձեռքի ուղեբեռում հեղուկներ տեղափոխելու դեպքում:

Տվյալ սահմանափակումը տարածվում է ջրի, օծանելիքների, սպրեյների, լոսյոնների, գել երի` գումարած մազերի և լոգանքի գելերի վրա:

Թույլատրվում է Ձեզ հետ օդանավ տեղափոխել նշված ապրանքներից շատ քիչ քանակությամբ, եթե դրանք փաթեթավորված են և չեն գերազանցում 100 մլգ-ը:

Տվյալ տարողունակությունները պետք է տեղադրված լինեն թափանցիկ, պլաստիկ փաթեթում:

Դուք Ձեր ձեռքի ուղեբեռում կարող եք ունենալ միայն մեկ այդպիսի փաթեթ:

 

Առարկաներ և նյութեր, որոնք արգելված է տեղափոխել օդանավով

Անվտանգության միջազգային կանոնների նկատառումներից ելնելով` ուղեբեռում չի թուլյատրվում անցկացնել հետևյալ առարկաներն ու նյութերը`

  • ներկառուցված ազդանշանով պորտֆելներ և քեյսեր
  • պայթուցիկ, հրավառ և շուտ բռնկվող նյութեր, ազդանշանային հրթիռներ
  • ճնշման տակ գտնվող տարատեսակ նյութեր`ինքնապաշտպանության համար նախատեսված սփրեյներ, տուրիստական գազի բալոններ,աէրոզոլներ
  • հրավտանգ նյութեր պարունակող առարկաներ, օրինակ՝ կրակայրիչ, լիցքավորման համար նախատեսված հեղուկներ, ներկ, լաք, մաքրող միջոցներ
  • թեթև բռնկվող նյութեր, օրինակ լուցկի
  • նյութեր, որոնք ջրի հետ շփման արդյունքում արտազատում են դյուրավառ գազ
  • հակաօքսիդանտներ, օրինակ սպիտակեցնող փոշիներ, ջրածնի երկօքսիդ
  • թունավոր նյութեր, օրինակ սնդիկ
  • ռադիոակտիվ նյութեր և առարկաներ
  • կոռոզիոն նյութեր, քիմիական թթուներ և հիմքեր, մարտկոցներ
  • հեղուկ տարրեր
  • նյութեր, որոնք օժտված են հզոր մագնիսական հատկությամբ
  • ցանկացած սարք, որը պարունակում է վառելիքի անգամ աննշան չափաբաժին:

Զանգահարեք մեզ՝ +374 (11) 747-777

 


Ուղղություններ


Նորություններ

12.09.2018 - Վորոնեժը և հայերը. ինչո՞վ է զբաղվում հայկական համայնքը

Ինքնաթիռում՝ դեպի Վորոնեժ ուղղությամբ մեկնողների 90 տոկոսը ազգությամբ հայեր են՝ հիմնականում Ռուսաստանի քաղաքացիություն ունեցող հայեր: Նրանք ամառային արձակուրդներն անցկացրել են հայրենի հողում, ևւ հիմա հետ են վերադառնում Ռուսաստան՝ Վորոնեժ, տարբեր պատճառներով՝ խոպան, աշխատանք, ասֆալտի գործ: Վորոնեժի օդակայանում առաջին վայրէջք  կատարողներն էլ հայերն են:

15.07.2019 - «Արմենիան» փոքր, բայց հաստատուն քայլեր է անում

«Արմենիա» ավիաընկերության գլխավոր տնօրեն Ռոբերտ Օգանեսյանը դրական է գնահատում ընկերության գոյության տարիներին կատարված աշխատանքը։ Նա վստահ է, որ այս երեք տարում ավիաընկերությունը բարեհաջող է կատարել իր առջև դրված խնդիրները։

02.06.2016 - «Արմենիա» ավիաընկերությունը ներդրել է ավիատոմսերի ամրագրման Aero Mart համակարգը

Հարգելի գործընկերներ` ուրախ ենք տեղեկացնել ձեզ, որ «Արմենիա» ավիաընկերությունը պայմանագիր է ...

20.03.2023 - «Արմենիա» Ավիաընկերությունը կվերանվանվի «AIR DILIJANS»

Որոշումը կայացվել է մեր ուղևորների շահերից ելնելով, նրանց ժամանակը խնայելու և ավիաընկերության ծառայություններից օգտվելիս հարմարավետություն ապահովելու նպատակով: