«Արմենիա» Ավիաընկերության հարգելի ուղևորներ և գործընկերներ,
Տեղեկացնում ենք Ձեզ, որ «Արմենիա» Ավիաընկերությունը կվերանվանվի «AIR DILIJANS»:
Իր գոյության ընթացքում (ավելի քան 7 տարի) «Արմենիա» Ավիաընկերությունը ձեռք է բերել բարի համբավ` անվտանգ թռիչքների և օդանավում սպասարկման գերազանց մակարդակի համար:
Հաշվի առնելով, որ Հայաստանի Հանրապետությունում այս պահին գոյություն ունեն համահունչ անվանումներով մի շարք ընկերություններ, «Արմենիա» Ավիաընկերությունը որոշել է փոխել իր անվանումը` մեր ուղևորներին շփոթմունքից զերծ պահելու համար։
Որոշումը կայացվել է մեր ուղևորների շահերից ելնելով, նրանց ժամանակը խնայելու և ավիաընկերության ծառայություններից օգտվելիս հարմարավետություն ապահովելու նպատակով:
Ուշադրություն դարձրեք, որ Ավիաընկերության մնացած վավերապայմանները մնում են նույնը:
«Արմենիա» Ավիաընկերության անվանափոխությունից առաջ ձեռք բերված ավիատոմսերը մնում են ուժի մեջ և փոփոխություններ չեն պահանջում:
«Արմենիա» ավիաընկերության ավիատոմսեր ունեցող բոլոր ուղևորներին սիրով կսպասենք “AIR DILIJANS” օդանավում:
Մաղթում ենք Ձեզ Բարի թռիչք:
Երևանից Թել-Ավիվ, Սալոնիկ, Վորոնեժ ու Միներալնիե Վոդի թռչող ուղևորները շուրջօրյա մուտքի հնարավորություն ունեն «Զվարթնոցի» բիզնես սրահ
Լողազգեստը հագիդ, կոկտեյլը ձեռքիդ, արմավենու ստվերին ծովափնյա հանգստի մասին մտորումներդ մի լավ առաջարկով կտրեմ. չծանոթանա՞նք երեք հետաքրքիր քաղաքի ամառային կյանքին:
Ապրիլի 19-ից «Արմենիա» ավիաընկերությունը վերսկսում է արդեն ավանդական դարձած Երևան-Բեյրութ-Երևան ուղիղ կանոնավոր չվերթերը: Այս մասին ավելի մանրամասն պատմեց ավիաընկերության գլխավոր տնօրենի տեղակալ Գևորգ Խաչատրյանը.
«Արմենիա» ավիաընկերությունը հունիսի 23-ին կազմակերպել է Aero Mart ծրագրի շնորհանդեսը ...