Խմբային  ավիափոխադրումներ

Պլանավորում ե՞ք ուղևորություն ձեր մտերիմների հետ կամ գործուղում ձեր աշխատակիցների համար։

"Արմենիա" ավիաընկերությունը կարող է ընձեռել այդ հնարավորությունը։
Խմբային  ավիափոխադրումներ իրականացվում են ավիաընկերության բոլոր կանոնավոր չվերթներով։

Խմբային փոխադրման համար ուղևորների անհրաժեշտ քանակը 10 և ավելին է։ Փոխադրման ուղղությունը կարող է լինել ինչպես մեկ ուղղությամբ, այնպես էլ երկկողմանի։  Այս տեսակի փոխադրման առավելությունը հատուկ սակագնային առաջարկն է:

Սակագնի համաձայնեցման և այլ տեղեկություն ստանալու համար կապվեք +374 (11) 747-777  հեռախոսահամարով կամ հարցում ուղարկեք group@armeniafly.com էլ․հասցեին. խորհուրդ է տրվում հայտ ներկայացնել նախատեսված թռիչքից առնվազն 30 օր առաջ:

Մեր հմուտ աշխատակիցները կտրամադրեն անհրաժեշտ տեղեկատվություն մատչելի երթուղիների վերաբերյալ ՝ հաշվարկելով և առաջարկելով շահավետ սակագներ:

 

Հեռ.՝ +374 (11) 747-777

Էլ.փստ՝  group@armeniafly.com

 


Ուղղություններ


Նորություններ

27.06.2019 - Armenia-ն ազդարարեց, թե ամսի քանիսից է կարելի Մոսկվայից Թբիլիսի տոմսեր գնել

Armenia ավիաընկերությունն առաջարկում է ուղևորներին Մոսկվայից Թբիլիսի օդային ուղևորության ամենաօպտիմալ տարբերակը։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ավիաընկերության փոխտնօրեն Գևորգ Խաչատրյանը։

05.07.2016 - «Արմենիա» ավիաընկերությունը իրականացրեց առաջին չարտերային չվերթը

Այսօր`Հուլիսի 5-ին, «Արմենիա» ավիաընկերությունը իրականացրեց իր առաջին չարտերային չվերթը ...

05.06.2020 - Հատուկ չվերթեր հունիսի 10-ին

Հունիսի 10-ին «Արմենիա» ավիաընկերությունը կիրականացնի հատուկ չվերթեր՝  Երևան-Միներալնիյե Վոդի-Երևան,  Երևան-Կրասնոդար-Երևան ուղղություններով։

10.04.2017 - Հայկական ավիափոխադրողի մուտքը` Բեյրութ. «Արմենիա»-ն նոր երկրներ է «նվաճում»

Արմենիա» ավիաընկերության չվերթի առանձնահատկությունը մատչելի տոմսերն են՝ 320 ԱՄՆ դոլար` երկու ուղղությամբ, 30 կգ ուղեբեռը և օդանավում մատուցվող բարձրակարգ ծառայությունը՝ տաք սնունդ, տեղական արտադրության գինի, գարեջուր, անգամ` էկոնոմ դասում: