«Արմենիա» ավիաընկերությունը, տարանցիկ փոխադրումների զարգացման VKO Connect ծրագրի հետ համատեղ, առաջարկում է տարանցիկ չվերթեր Երևանից դեպի Ռուսաստանի Դաշտության և արտերկրյա այլ քաղաքներ՝ Վնուկովո օդանավակայանով՝ առավել մատչելի և հասանելի սակագներով:
Հատուկ տարանցիկ սակագների շնորհիվ հնարավոր կլինի ճամփորդել Երևանից Վնուկովո օդանավակայան, այնուհետև դեպի Կալինինգրադ, Կազան, Սամարա, Սանկտ Պետերբուրգ, Բեռլին, Վորոնեժ, Տյումեն, Միլան, Ուֆա, Ռիգա, Սուրգուտ, Կրասնոյարսկ, Վիեննա, Մինսկ, և հետևյալ գործընկեր ավիափոխադրողների այլ ուղղություններով. «ՅՈւՏԻէՅՐ», «Յակուտիա», «ՌուսԼայն», «Ազիմուտ»:
Ձեռք բերելով ավիատոմսեր՝ ուղևորները ստանում են հետևյալ առավելությունները.
Տարանցիկ սակագներով ավիատոմսերը հնարավոր է ձեռք բերել տրանսպորտային ապահովման պալատի կողմից հավատարմագրված ցանկացած գործակալությունից, ինչպես նաև ավիատոմսերի առցանց վաճառքով զբաղվող գործակալություններից:
Հայաստան – Ֆրանսիա կապերն ամրապնդելով և Երևան-Լիոն գործակցությունն ավելի սերտ դարձնելով ապրիլի 19-ից «Արմենիա» ավիաընկերությունը սկսեց գործարկել Երևան-Լիոն-Երևան ուղիղ կանոնավոր չվերթը:
Հարգելի գործընկերներ` ուրախ ենք տեղեկացնել ձեզ, որ «Արմենիա» ավիաընկերությունը պայմանագիր է ...
«Արմենիա» ավիաընկերությունն արդեն մեկ տարի 3 ամիս է, ինչ թռիչքներ է իրականացնում դեպի Բեյրութ եւԲեյրութից Երեւան: Սակայն այժմ թռիչքների թիվը եռապատկվել է:
Հոկտեմբերի 10–ից նոյեմբերի 10-ը Ռիո մոլի «Սինեմա սթար» կինոսրահում 2 տոմս ձեռք բերող բոլոր կինոսերները հնարավորություն ստացան մասնակցելու «Արմենիա» ավիաընկերության և Սինեմա սթարի կողմից կազմակերպված «Դեպի Լիոն» խաղարկությանը: