Այսուհետ` Եվրոպան ավելի մոտ...

Այսուհետ` Եվրոպան ավելի մոտ...

Այսուհետ` Եվրոպան ավելի մոտ...

Հայաստան – Ֆրանսիա կապերն ամրապնդելով և Երևան-Լիոն գործակցությունն ավելի սերտ դարձնելով ապրիլի 19-ից «Արմենիա» ավիաընկերությունը սկսեց գործարկել Երևան-Լիոն-Երևան ուղիղ կանոնավոր չվերթը:

«Զվարթնոց» օդանավակայանի մեկնման սրահում «Արմենիա» ավիաընկերության աշխատակիցները, տարբեր պատվարժան հյուրեր, մի շարք լրատվամիջոցների ներկայացուցիչներ սպասում եմ ճանապարհելու Երևան-Լիոն չվերթի առաջին ուղևորներին:

Իրադարձությունը նշանակալից է ոչ միայն ավիաընկերության , այլ նաև ուղևորների համար,  այսուհետ նրանք Երևանից Լիոն և հակառակ ուղղությամբ կճանապարհորդեն անհամեմատ ավելի արագ, հարմարավետ, առանց հերթերի ու սպասելու:

Մեր առաջին ուղևորներից մեկը՝ ֆրանսիացի Թոմաս Բլեսը, կիսելով իր ոգևորությունը մեզ հետ և վերջում կատակելով նշեց. «Ես չորրորդ անգամ եմ գալիս Հայաստան։ Նախկինում ստիպված էինք ժամերով հասնել Երևան` անցնելով մի քանի երկրներ։ Հիմա տեղ ենք հասնում 4 ժամ 10 րոպեում: Բարեհամբույր անձնակազմի ուղեկցությամբ և համեղ ուտելիքով մեկնելը հաճույք է։ Հիմա ֆրանսիացիներից պրծում չի լինի»:

Իսկ հայտնի հայ գործարար Արման Բադուրյանը, կարևորելով տնտեսական կապերի ամրապնդումը երկու քաղաքների միջև, նշեց, որ  հաճախ է գալիս Հայաստան,  տարբեր տեսակի հայկական արտադրանքներ է տեղափոխում Ֆրանսիա՝ իր խանութների ու ռեստորանների համար և շատ գոհ է, որ հիմա հայրենիք հասնելու համար ոչ թե օրեր են պետք, այլ չորս ժամվա հարմարավետ թռիչք:

«Արմենիա» ավիաընկերության փոխտնօրեն Գևորգ Խաչատրյանը լրագրողների հետ զրույցում պարզաբանեց, թե ինչու է կանոնավոր չվերթեր կատարելու համար ֆրանսիական  քաղաքներից հենց Լիոնն ընտրվել: Անդրադարձավ նաև Լիոն կատարած այցին ու կայացած հանդիպումներին: «Ընտրելով Լիոնի և Մարսելի միջև` մեր ընտրությունը կանգ առավ առաջին քաղաքի վրա, քանի որ այնտեղ մեծ հայ համայնք կա և աշխարհագրական առումով լավ դիրքում է։ Լիոնից ավելի մոտ և էժան է տարբեր քաղաքներ մեկնելը` Մարսել, Նիցցա, Փարիզ և այլն։ Օդանավակայանում ուղևորահոսքն ավելի բարձր է»:

Լիոնում Գևորգ Խաչատրյանը հանդիպումներ է ունեցել տեղի հայ համայնքի և Լիոնի շրջանի ներկայացուցիչների, ֆրանսահայ գործարարների, ինչպես նաև Լիոնի շրջանի միջազգային հարաբերությունների, տնտեսական զարգացման, տուրիզմի հարցերով տնօրենի տեղակալ Քանտեն Բարդինեի հետ: Ֆրանսիացի պաշտոնյան նշել է, որ իրենք շահագրգռված են Երևան-Լիոն-Երևան ուղիղ կանոնավոր չվերթի բացմամբ և պատրաստակամություն է հայտնեց աջակցել ավիաընկերությանը:

Հիշեցնենք, որ ավիաընկերության օդանավերից Երևան-Լիոն-Երևան ուղղությունը սպասարկելու է Boeing 737 օդանավը: Թռիչքներն իրականացվելու են շաբաթական երկու անգամ պարբերականությամբ՝ երկուշաբթի և հինգշաբթի օրերին:

Մաղթում ենք ձեզ բարի թռիչք և փափուկ վայրեջք…

Հեղինակ՝  Նելլի Կոստանդյան
Լուսանկարիչ՝ Վաղինակ Ղազարյան

 

 


01.08.2016 - «Արմենիա»-ն բացում է թևերը

Օգոստոսի 1-ին դեպի Մոսկվա իր առաջին թռիչքը կատարող Բոինգ 737-500 «Արմենիա» ավիաընկերության օդանավը դիմավորեցին Վնուկովո օդանավակայանում` ջրային շիթերի «հրավառությամբ»

10.08.2018 - Հիմա թռիչքը դարձել Է ավելի մատչելի. «Արմենիա» ավիաընկերությունը փոխել է տարիֆները:

«Արմենիա» ավիաընկերությունը ձեռնարկել է նոր տարիֆային քաղաքականություն, համաձայն որի աշնանային և ձմեռային ամիսներին կարելի է գնել տոմսերը ավելի ցածր գներով: Այդ մասին իր հարցազրույցում Sputnik- Armenia-ի թղթակցին պատմեց «Արմենիա» ավիաընկերության փոխտնօրեն Գևորգ Խաչատրյանը:

01.03.2019 - Գազօջախից մինչև մեծ թռիչք

Մեկը նրա համար անհանգստանում է, մյուսը  կարոտում է, իսկ  բոլորով սպասում են Մինչ տղամարդիկ ծաղրում են կանանց տրամաբանությունը, կանայք օդում, ջրում, ցամաքում ու խոհանոցում կարծրատիպեր են կոտրում՝ համատեղելով անհամատեղելին:

10.12.2018 - Նախապատրաստական աշխատանքներ թռիչքից առաջ

«Արմենիա» ավիաընկերության Boeing 737-500 օդանավը պատրաստվում է թռիչքի: Նախապատրաստական աշխատանքներ թռիչքից առաջ: