Չեղարկումներ կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) պատճառով

Չեղարկումներ կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) պատճառով

Հարգելի ուղևորներ,

Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) հետևանքով իրադարձությունների զարգացմամբ պայմանավորված՝ «Արմենիա» ավիաընկերությունը, մինչև հունիսի 1️⃣3️⃣-ը ներառյալ, չեղարկում է բոլոր կանոնավոր չվերթերը՝
Երևան-Լիոն-Երևան,
Երևան-Թել Ավիվ-Երևան,
Երևան-Վորոնեժ-Երևան,
Երևան-Միներալնիյե Վոդի-Երևան ուղղություններով:

Երևան-Մոսկվա-Երևան և Երևան-Թբիլիսի-Երևան բոլոր կանոնավոր չվերթերը չեղարկվում են մինչև հունիսի 3️⃣0️⃣-ը ներառյալ:

Հայտնում ենք, որ չեղարկված չվերթերի բոլոր ուղևորներին տրամադրվում է երաշխավորագիր (վաուչեր), առ այն, որ չօգտագործված ավիատոմսի գումարը համարվում է սառեցված «Արմենիա» ավիաընկերությունում և ենթակա է օգտագործման մեկ տարվա ընթացքում։
Խնդրում ենք ավիաընկերության պաշտոնական էլեկտրոնային հասցեին՝ info@armeniafly.com, ուղղել նամակ՝ վաուչերի պահանջով՝ առարկա դաշտում նշելով «Չեղարկված չվերթի ավիատոմսի վաուչեր»:
Մեկ տարվա ընթացքում վաուչերի գումարը չօգտագործելու դեպքում, այն ենթակա է ամբողջական վերադարձի՝ ձեր դիմումի հիման վրա:

Հարգելի ուղևորներ, հայցում ենք ձեր ներողամտությունը։


20.01.2018 - «Արմենիա» ՝ Քյոլնն ու Լիոնը ուղիղ և մատչելի

«Արմենիա» ավիաընկերությունը շարունակում է ընդլայնել թռիչքների աշխարհագրությունը:

16.08.2018 - Հայերը շտապում են օգնության. մանկական պարային խմբի անհավանական արկածները Իտալիայում:

«Լեռնեցիներ» պարային խումբի անդամները իրենց ամբողջ կյանքի ընդհացքում կհիշեն իրենց ուղղեվորությունը Իտալիա: Հայտնի չե, թե ինչպես ամեն ինչ կավարտվեր, 8-10 տարեկան հայ երեխաների համար, եթե չհասնեյին օգնության հայ համայնքի ներկայացուցիրները:

28.02.2018 - Հարցազրույց «Արմենիա» ավիաընկերության  թռիչքային ծառայության պետ՝ Ալբերտ Կարապետյանի հետ

Մարտի 5-ին մեր օդաչուների  նոր խումբը մեկնել է նախնական վերապատրաստման, մեկը որպես օդանավի հրամանատար, մյուսը որպես օդաչու:

15.07.2019 - «Արմենիան» փոքր, բայց հաստատուն քայլեր է անում

«Արմենիա» ավիաընկերության գլխավոր տնօրեն Ռոբերտ Օգանեսյանը դրական է գնահատում ընկերության գոյության տարիներին կատարված աշխատանքը։ Նա վստահ է, որ այս երեք տարում ավիաընկերությունը բարեհաջող է կատարել իր առջև դրված խնդիրները։