«Aircompany Armenia» LLC-ն և իր գործընկեր «Georgian Airways» LTD-ն 18.07.2022թ. հայտարարել են երեք վերասարքավորված Boeing 737-800 (BCF) բեռնատար ինքնաթիռների պատվերների մասին ` որպես Կովկասում իրենց գործառնությունների համար հատուկ բեռնատար ինքնաթիռների քանակն ավելացնելու խմբի ծրագրի մաս։
«Մենք շահագրգռված ենք տարածաշրջանում ավելի մեծ պահանջարկ ունեցող օդային բեռնափոխադրումներ իրականացնել՝ 3 նոր Բոյինգ 737-800 բեռնատար օդանավերով»,-ասաց Ջորջիան Էյրլայնս Գրուպի նախագահ` Թամազ Գաիաշվիլին:
Boeing 737-800BCF-ները կսպասարկվեն Չինաստանի “Guangzhou Aircraft Maintenance Engineering Company Limited-ում (GAMECO) և Taikoo (Shandong) Aircraft Engineering Co. LLC (STAECO)-ում: «Մենք ուրախ ենք, որ Aircompany Armenia-ն և «Georgian» ավիաուղիները ընտրել են 737-800BCF-ը, որպեսզի բավարարեն օդային բեռների աճող պահանջարկը իրենց սպասարկվող շուկաներում:
Մեզ համար պատիվ է շարունակել աջակցել նրանց մասնագիտացված բեռնափոխադրումների ընդլայնմանը», - ասաց Boeing Global Services-ի նախագահ և գործադիր տնօրեն` Ստեֆանի Պոուպը:
Boeing 737-800BCF-ն ունի ավելի շատ ծանրաբեռնվածության հնարավորություն` մինչև 23,9 տոննա (52,800 ֆունտ) և թռչում է ավելի հեռու՝ 3,750 կմ (2,025 ծովային մղոն)՝ համեմատած 737 ստանդարդ բեռնատարների հետ: 737-800BCF-ը ունի ավելի քան 250 պատվերներ և պարտավորություններ ավելի քան 20 հաճախորդների կողմից:
Բորտուղեկցորդն առաջին հերթին պատասխանատվություն է կրում ուղևորի կյանքի անվտանգության, հարմարավետ ու անվտանգ փոխադրման համար, ինչը պահանջում է հսկայական գիտելիքների պաշար
«Լեռնեցիներ» պարային խումբի անդամները իրենց ամբողջ կյանքի ընդհացքում կհիշեն իրենց ուղղեվորությունը Իտալիա: Հայտնի չե, թե ինչպես ամեն ինչ կավարտվեր, 8-10 տարեկան հայ երեխաների համար, եթե չհասնեյին օգնության հայ համայնքի ներկայացուցիրները:
Ապրիլի 19-ից «Արմենիա» ավիաընկերությունը վերսկսում է արդեն ավանդական դարձած Երևան-Բեյրութ-Երևան ուղիղ կանոնավոր չվերթերը: Այս մասին ավելի մանրամասն պատմեց ավիաընկերության գլխավոր տնօրենի տեղակալ Գևորգ Խաչատրյանը.