Աննախադեպ զեղչեր «Black Friday»  - ի շրջանակներում...

Աննախադեպ զեղչեր «Black Friday»  - ի շրջանակներում...

«Արմենիա» ավիաընկերությունը շարունակում է անակնկալներ մատուցել իր ուղևորներին.

Աննախադեպ զեղչեր «Black Friday»  - ի շրջանակներում...

Նոյեմբերի 23-ին «Արմենիա» ավիաընկերության գլխամասային գրասենյակում դեռ վաղ առավոտից ուղևորների մեծ հերթ էր գոյացել: «Արմենիա» -ն միացել էր համաշխարհային հայտնի «Սև ուրբաթ» ակցիային՝ իր ուղևորներին առաջարկելով ավելի քան 70 տոկոս զեղչ՝ ռուսական և եվրոպական ուղղությունների երկկողմանի ավիատոմսերի համար: Եթե ռուսական Վորոնեժ և Միներալնիյե Վոդի ուղղությունների արժեքը սովորաբար տանատանվում է 250-300 եվրոյի, Լիոնինը՝ 400-500 եվրոյի, իսկ Թել Ավիվինը՝ 350-400 եվրոյի սահմաններում, ապա ակցիայի շրջանակներում «Արմենիա»-ն ռուսական ուղղությունների համար առաջարկում էր 100 եվրո, Իսկ Լիոնի և Թել Ավիվի համար՝ 150 եվրո՝ ներառյալ հարկերը, 23 կգ ուղեբեռ և 7 կգ ձեռքի ուղեբեռ: Ընդ որում  ուղևորն ազատ էր օրերի ընտրության հարցում, որևէ սահմանափակում չէր գործում:

Ակցիան բուռն արձագանքի արժանացավ հասարակության շրջանում: Ուղևորահոսքը կանխատեսվածից մի քանի անգամ ավելի էր, որի արդյունքում ավիաընկերության գլխամասային գրասենյակում աշխատանքը սովորականից շուտ սկսվեց և ավարտվեց մի քանի ժամ ուշ:

Ընկերության աշխատակիցները հասցրեցին սպասարկել ավելի քան 700  ուղևորի:

Ինչպես իր խոսքում նշեց ավիաընկերության փոխտնօրեն Գևորգ Խաչատրյանը՝ նման ցածր արժեքները պայմանավորված էին ոչ միայն «Սև ուրբաթ» - ով, այլ նաև ավիաընկերության հոբելյանով:

Հիշեցնենք, որ «Արմենիա» ավիաընկերությունը հիմնադրվել է 2015 թվականին: Իրականացնում է կանոնավոր և չարթերային թռիչքներ դեպի Ռուսաստան, Եվրոպա և միջինասիական երկրներ: Ավիաընկերության նավատորմը բաղկացած է Boeing 737 տիպի օդանավերից,  բազային օզանավակայանը Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանն է:

Ավիաընկերության ավիատոմսերը կարելի է ձեռք բերել ինչպես պաշտոնական կայքի միջոցով՝ www.armeniafly.com, այնպես էլ ընկերության գլխամասային գրասենյակից, հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Վ. Սարգսյան 10, «Պիացցա Գռանդե» բիզնես կենտրոն:

Հեռ. +371 060 51 77 77,  +374 41 11 77 70

Մաղթում ենք ձեզ բարի թռիչք և փափուկ վայրէջք...

 


07.06.2019 - Թռչել երջանկությունից, բայց ուղղակի իմաստով. օդանավում արված առաջարկություն

Գևորգ Խաչատրյանը ամուսնության առաջարկ է արել իր սիրելի Դիանա Խաչատրյանին Armenia ավիաընկերության ինքնաթիռում։

20.03.2018 - ԿԱՅԱՑԱՎ «ՄԵԿ ԱՆԳԱՄ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ» ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄՐՑՈՒՅԹԻ ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅՈՒՆԸ

«Մեկ անգամ Հայաստանում» ուշագրավ և իրական պատմությունների մրցույթը լրացուցիչ խթան կդառնա Հայաստանը և Արցախն աշխարհին ներկայացնելու համար: Այն թույլ է տալիս մրցույթի մասնակիցների պատմությունների միջոցով ներկայացնել Հայաստանի զբոսաշրջային գրավչությունը, նորովի բացահայտել աշխարհում հնագույն երկրներից մեկի հայտնի ու դեռևս անհայտ կողմերը:

15.08.2017 - «Արմենիա» ավիաընկերության բիզնես դասի ուղևորները շուրջօրյա մուտքի հնարավորություն ունեն «Զվարթնոցի» բիզնես սրահ

Երևանից Թել-Ավիվ, Սալոնիկ, Վորոնեժ ու Միներալնիե Վոդի թռչող ուղևորները շուրջօրյա մուտքի հնարավորություն ունեն «Զվարթնոցի» բիզնես սրահ

17.05.2017 - Դեպի սուրբ հող` «Արմենիայի» օդանավերով

Ավիաընկերության տոմսերը ուղևորները կարող են ձեռք բերել ավիաընկերության պաշտոնական www.armeniafly.com կայքից, ինչպես նաև՝ այցելել ավիաընկերության պաշտոնական գրասենյակ, որը գտնվում է Վազգեն Սարգսյան 10 հասցեում: Բացի այդ «Արմենիան» գործակցում է ավելի քան 100 գործակալությունների հետ, և ուղևորը տոմսը կարող է ձեռք բերել իրեն մոտ գտնվող  գործակալությունից: