Ուղեբեռ

Անվճար ուղեբեռի անցկացման չափը

Անվճար անցկացվող ուղեբեռի չափը կախված է ծառայության դասից, ուղղությունից և նշված է Ձեր տոմսի վրա:

Ամբողջ ուղեբեռը, որը տեղափոխում է ուղևորը, գումարած ձեռքի ուղեբեռը, համաձայն անվտանգության պայմանների, պետք է ներկայացվի չվերթի գրանցման ժամանակ:

Մենք խորհուրդ չենք տալիս հանձնվող ուղեբեռում պահել գումար, թանկարժեք զարդեր, արժեքավոր թղթեր, նոթբուքներ և նեթբուքներ, փաստաթղթեր` այդ թվում անձնագրեր:

Վերը նշվածները տեղափոխվում են ձեռքի ուղեբեռում:

ՈՒղևորի ուղեբեռը, որը ավիաընկերությունը պարտավորվում է տեղափոխել իր հսկողության տակ, մակնշվում է ուղեբեռի պիտակով և տեղափոխվում է օդանավի ուղեբեռի խցիկում:

Գրանցվող ուղեբեռ

Գրանցվող ուղեբեռի երկարության, լայնության և բարձրության գումարը չպետք է գերազանցի 158 սմ-ը`մինչև 2 տարեկան երեխաների դեպքում՝ 115 սմ:

Մենք խորհուրդ ենք տալիս Ձեզ յուրաքանյուր ուղեբեռի վրա փակցնել անհատական պիտակ, որտեղ լատինատառ նշված կլինի Ձեր անուն ազգանունը և հեռախոսահամարը:

Խորհուրդ է տրվում պահել ուղեբեռի պիտակները մինչև օդանավակայանում այն ստանալը: ՈՒղեբեռի պիտակները անհրաժեշտ են ուղեբեռի չստանալու կամ կորցնելու դեպքում: Անվճար ուղեբեռի չափը հիմնված է քաշի բանաձևի վրա:

Ուղեբեռի գրանցման չափորոշիչներ

Ուղղությունը                                                                                                                                                 

     

    Ուղևորների դասը                                                                                                                                                               

                   

 

Էկոնոմ  դաս                                                                                                                                                                                                    

                   

 

Բիզնես դաս                                                                                                                                                           

Միներալնիյե Վոդի,
Վորոնեժ, Մոսկվա, Կրասնոդար, Դոնի Ռոստով, Սոչի, Եկատերինբուրգ, Նովոսիբիրսկ, Թբիլիսի

Մեծահասակներ և 2 տարեկանից բարձր երեխաներ

 23 կգ

"С"- 2 х 32 կգ

"D" -32 կգ

Մինչև 2 տարեկան նորածիններ(առանց առանձին տեղի)

 10 կգ  10 կգ
Թել-Ավիվ Մեծահասակներ և 2 տարեկանից բարձր երեխաներ  23 կգ

"С"- 2 х 32 կգ

"D" -32 կգ

Մինչև 2 տարեկան նորածիններ(առանց առանձին տեղի)  10 կգ  10 կգ
Բեյրութ Մեծահասակներ և 2 տարեկանից բարձր երեխաներ  30 կգ

"С"- 2 х 32 կգ

"D" -32 կգ

Մինչև 2 տարեկան նորածիններ(առանց առանձին տեղի)  10 կգ  10 կգ
Լիոն Մեծահասակներ և 2 տարեկանից բարձր երեխաներ  23 կգ

"С"- 2 х 32 կգ

"D" -32 կգ

Մինչև 2 տարեկան նորածիններ(առանց առանձին տեղի)  10 կգ  10 կգ

 

Ձեռքի ուղեբեռ

Ձեռքի ուղեբեռի չափսերը չպետք է գերազանցեն 55х40х20 սմ-ը

Ուղղությունը

ՈՒղևորների դասը

Էկոնոմ դաս

 
Բիզնես  դաս                                                

Միներալնիյե Վոդի, Վորոնեժ, Մոսկվա, Կրասնոդար, Դոնի Ռոստով, Սոչի, Եկատերինբուրգ, Նովոսիբիրսկ, Թբիլիսի                  

Մեծահասակներ և 2 տարեկանից բարձր երեխաներ

  8 կգ

12 կգ

Մինչև 2 տարեկան նորածիններ (առանց առանձին տեղի հատկացման)

  0 կգ 0 կգ
Թել -Ավիվ, Լիոն,  Բեյրութ Մեծահասակներ և 2 տարեկանից բարձր երեխաներ 8 կգ 12 կգ 
Մինչև 2 տարեկան նորածիններ (առանց առանձին տեղի հատկացման)

 

                 0 կգ                 12 կգ
Բոլոր ուղղությունները

Մինչև 2 տարեկան նորածիններ (առանց առանձին տեղի հատկացման)

10կգ-ը չգերազանցող մեկ օրորոց կամ մեկ մանկական սայլակ

10կգ-ը չգերազանցող մեկ օրորոց կամ մեկ մանկական սայլակ

 

Անվճար տեղափոխվող առարկաներ

  • հովանոց

  • ձեռնափայտ

  • ծաղկեփունջ

  • թռիչքի ընթացքում ընթերցելու համար տպագիր ստեղծագործություններ

  • կանացի պայուսակ/ տղամարդու պորտֆել

  • նոութբուք, ֆոտոխցիկ, տեսախցիկ

  • մանկական սնունդ թռիչքի ընթացքում երեխային կերակրելու համար

  • բջջային հեռախոս

  • հենակներ

  • «Duty Free»-ից գնված ապրանքներով տոպրակ:

  • Մեկ զույգ դահուկներ կամ մեկ սնոուբորդ, որոնք չեն մտնում սահմանված անվճար ուղեբեռի մեջ

Նշված ապրանքները չեն ձևակերպվում և չեն մակնշվում

 

Ձեռքի ուղեբեռի սահմանափակումները

Օդանավակայաններում գոյություն ունեն սահմանափակումներ ձեռքի ուղեբեռում հեղուկներ տեղափոխելու դեպքում:

Տվյալ սահմանափակումը տարածվում է ջրի, օծանելիքների, սպրեյների, լոսյոնների, գել երի` գումարած մազերի և լոգանքի գելերի վրա:

Թույլատրվում է Ձեզ հետ օդանավ տեղափոխել նշված ապրանքներից շատ քիչ քանակությամբ, եթե դրանք փաթեթավորված են և չեն գերազանցում 100 մլգ-ը:

Տվյալ տարողունակությունները պետք է տեղադրված լինեն թափանցիկ, պլաստիկ փաթեթում:

Դուք Ձեր ձեռքի ուղեբեռում կարող եք ունենալ միայն մեկ այդպիսի փաթեթ:

 

Առարկաներ և նյութեր, որոնք արգելված է տեղափոխել օդանավով

Անվտանգության միջազգային կանոնների նկատառումներից ելնելով` ուղեբեռում չի թուլյատրվում անցկացնել հետևյալ առարկաներն ու նյութերը`

  • ներկառուցված ազդանշանով պորտֆելներ և քեյսեր
  • պայթուցիկ, հրավառ և շուտ բռնկվող նյութեր, ազդանշանային հրթիռներ
  • ճնշման տակ գտնվող տարատեսակ նյութեր`ինքնապաշտպանության համար նախատեսված սփրեյներ, տուրիստական գազի բալոններ,աէրոզոլներ
  • հրավտանգ նյութեր պարունակող առարկաներ, օրինակ կրակայրիչ լիցքավորման համար նախատեսված հեղուկներ, ներկ, լաք, մաքրող միջոցներ
  • թեթև բռնկվող նյութեր, օրինակ լուցկի
  • նյութեր, որոնք ջրի հետ շփման արդյունքում արտազատում են դյուրավառ գազ
  • հակաօքսիդանտներ, օրինակ սպիտակեցնող փոշիներ, ջրածնի երկօքսիդ
  • թունավոր նյութեր, օրինակ սնդիկ
  • ռադիոակտիվ նյութեր և առարկաներ
  • կոռոզիոն նյութեր, քիմիական թթուներ և հիմքեր, մարտկոցներ
  • հեղուկ տարրեր
  • նյութեր, որոնք օժտված են հզոր մագնիսական հատկությամբ
  • ցանկացած սարք, որը պարունակում է վառելիքի անգամ աննշան չափաբաժին:

 

Գերնորմատիվ ուղեբեռի վճարում (մեկ հատվածի համար)

Ուղղություն

Յուրաքանչյուր 

հավելյալ տեղ

1 տեղ ուղեբեռի քաշի գերազանցումը 

23 կգ-ից -32 կգ-ը 

Ուղեբեռի մեկ տեղի չափսի գերազանցումը մինչև 203 սմ ՝ 3 չափումների հանրագումարով

Եվրոպա 

65 EUR 

40 EUR 

30 EUR

Ռուսաստան, Վրաստան 

80 EUR 

55 EUR 

30 EUR

Իսրայել, Լիբանան

65 USD 

40 USD 

25 USD

* Իրանի համար (Թեհրան) յուրաքանչյուր լրացուցիչ կգ արժե 7 ԱՄՆ դոլար։

Նշում:

Գերնորմատիվ ուղեբեռի վճարման հաշվարկման օրինակ՝

Ուղևորը գրանցում է 30 կգ քաշով մեկ լրացուցիչ ուղեբեռի տեղ Վորոնեժ - Երեւան ուղղությամբ. հավելավճարի գումարը կկազմի (80 + 55) EUR = 135 EUR

 


Ուղղություններ


Նորություններ

07.07.2016 - «Արմենիա» ավիաընկերությունը մեկնարկում է կանոնավոր չվերթները

Հուլիսի 7-ից «Արմենիա» ավիաընկերությունը սկսում է իր կանոնավոր չվերթների տոմսերի վաճառքը Մինովդի ...

15.08.2017 - «Արմենիա» ավիաընկերության բիզնես դասի ուղևորները շուրջօրյա մուտքի հնարավորություն ունեն «Զվարթնոցի» բիզնես սրահ

Երևանից Թել-Ավիվ, Սալոնիկ, Վորոնեժ ու Միներալնիե Վոդի թռչող ուղևորները շուրջօրյա մուտքի հնարավորություն ունեն «Զվարթնոցի» բիզնես սրահ

07.06.2019 - Թռչել երջանկությունից, բայց ուղղակի իմաստով. օդանավում արված առաջարկություն

Գևորգ Խաչատրյանը ամուսնության առաջարկ է արել իր սիրելի Դիանա Խաչատրյանին Armenia ավիաընկերության ինքնաթիռում։

20.12.2019 - 35 տարի օդում՝ Արցախյան ազատամարտից մինչև Աֆղանստան ու Իրաք. հայ օդաչուն կյանքը նվիրել է ավիացիային

Քչախոս, բարի, վստահություն ներշնչող օդաչու Էդուարդ Կարապետյանն արդեն 35 տարի «օդում է» և պատրաստվում է ևս 10 տարի ծառայել հայկական ավիացիային: