Այս աշնանից կարելի է գնել «Արմենիա» ավիաընկերության կանոնավոր թռիչքների տոմսերը բոլոր ուղղություններով ավելի ցածր տարիֆներով:
«Արմենիա» ավիաընկերությունը ձեռնարկել է նոր տարիֆային քաղաքականություն, համաձայն որի աշնանային և ձմեռային ամիսներին կարելի է գնել տոմսերը ավելի ցածր գներով: Այդ մասին իր հարցազրույցում Sputnik- Armenia-ի թղթակցին պատմեց «Արմենիա» ավիաընկերության փոխտնօրեն Գևորգ Խաչատրյանը:
«Հիմա արդեն կարելի է գնել աշնանային և ձմեռային թռիչքների տոմսերը ավելի ցածր գներով՝ սկսած 59 եվրոյից մեկ ուղղությամբ», ասաց Խաչատրյանը:
Նա նաև նշեց, որ փոփոխվել են նաև Երևան-Լիոն-Երևան թռիչքների տարիֆները: Խաչատրյանը պարզաբանեց, որ Երևան-Լիոն-Երևան ուղղությունը շատ ձեռնատու է ինչպես ֆրանսիացիների, այնպես էլ հայերի համար: Չվերթերի գները այդ ուղղությամբ նվազել են 10-12% տոկոսով:
Երևան-Լիոն և Լիոն-Երևվան ուղիղ կանոնավոր չվերթը կայացել էր ապրիլի 19-ին: Չվերթները շաբաթական երկու օր են՝ երկուշաբթի և հինգշաբթի:
«Մեր սպասումները թռիչքներից իրենց լիովին արդարացրին, օդանավերը լի են ուղևորներով, որոնց նվազագույն քանակը Boeing օդանավում կազմում է 100-110 ուղևոր», ասաց Խաչատրյանը:
Խաչատրյանը նշեց նաև, որ թռիչքը կլինի կանոնավոր և կիրականացվի շաբաթվա նշված օրերին:
Ավիաընկերությունը իրականացնում է տասը չարտերային թռիչքներ, որոնցից են նոր թռիչքները դեպի Վառնա(Բուլղարիա) և հունական կղզի Կոս: «Արմենիա»-ն ավելացրել է նաև կանոնավոր թռիրքներ դեպի Բաղդադ և Էրբիլ, որոնք իրականացվում են յուրաքանչուր շաբաթ օր:
«Արմենիա»-ն իրականացնում է կանոնավոր չվերթներ Երևանից Վորոնեժ, Մինվոդի, Թել Ավիվ, Բեյրութ, իսկ սկսած ապրիլից՝ նաև Լիոն: